Բաղադրությունը
- Սաթ/янтарь քարի մանրափոշի
- Մանգոյի յուղ
- Բամբակի յուղ
- Չիչխանի յուղ
- ժոժոբա յուղ
- Մասուրի էքստրակտ
- Մասուրի յուղ
- “Գասսուլ” հրաբխային կավ
- Արգանի յուղ
- Վիտամին E
- Ներոլի եթերայուղ
- Ագա-Վիտալ 40 (Մրգաթթուների միքս)
- Կոսմետիկ սկրաբային բազա, որը ստացված է բուսական ծագում ունեցող հումքից։
Նկարագիրը՝ սկրաբի նուրբ և փափուկ զանգվածը հեշտությամբ տարածվում է մաշկին։ Մանրակրկտորեն մաքրում է ծակոտիները մահացած բջիջներից, թեփոտվածությունից, աղտոտվածությունից։ Սկրաբի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է հարթ, մետաքսանման, մաքրվում են ծակոտիները՝ ինչի արդյունքում մաշկը սկսում է լավ շնչել։ Սաթի և Գասսուլ կավի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը, մաշկը հարստանում է բացառիկ միներալներով, կարգավորվում է նյութափոխանակությունը, ճարպագեղձերի աշխատանքը ։ Մաշկը դառնում է ձիգ, էլաստիկ ու թարմ, վեանում են մանր կնճիռները, անհարթությունները, պիգմենտային հետքերը։ Նախատեսված է դեմքի մաշկի համար, բայց ըստ անհրաժեշտության և ցանկության կարելի է կիրառել նաև մարմնին։Ցուցված է մաշկի բոլոր տեսակներին՝ հատկապես արդյունավետ կլինի չոր, ջրազրկված, հասուն մաշկերին։
Մանգոյի յուղ՝ մաշկը դարձնում է ձիգ, էլաստիկ, փափուկ և մետաքսենման, ունի վերականգնող, պաշտպանիչ հատկություններ, սնուցում և խոնավեցնում է մաշկը, պայքարում է ցելյուլիտի, ոչ խորը սպիերի և ստրիաների դեմ։
Չիչխանի յուղ՝ Երիտասարդացնում , վերականգնում է մաշկը, նպաստում է էլաստիկության վերականգնմանը, հարթեցնում է մանր կնճիռները, սնուցում և խոնավեցնում է էպիդերմիսը, պայքարում է պիգմենտային հետքերի և պեպենների դեմ։ վերականգնում է փշրվող, կոտրվող եղունգները, բարելավում է մազերի կառուցվածքը, հզոր հակաօքսիդանտ է։ Համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին հատկապես գրգռված, բորբոքված, չոր, թեփոտվող, կոշտացած։
Մասուրի սերմի յուղ- Ունի փափկեցնող վերականգնող, երիտասարդացնող, սնուցող ազդեցություն, պայքարում է մանր կնճիռների, սպիերի, ստրիաների դեմ, կարգավորում է ճարպագեղջերի աշխատանքը
Արգանի յուղ՝ խորը սնուցում և խնամում է մաշկը,մազերը,եղունգներն ու կուտիկուլան։Պայքարում է մանր կնճիռների, դրանց հետագա առաջացման դեմ։ Հարստացնում է մաշկը մի շարք բացառիկ վիտամիններով և միկրոէլեմենտներով, Թույլատրվում է օգտագործել նաև հղիության ժամանակ՝ ձգում և պաշտպանում է մաշկը ստրիաների առաջացումից։ Համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին։
Ժոժոբայի յուղ՝ սնուցում, խոնավեցնում և վերականգնում է վնասված մաշկը, վերացնում է գրգռվածությունը, կարմրությունն ու բորբոքվածությունը։ Ունի երիտասարդացնող և ձգող հատկություններ, համարվում է հակացելյուլիտային լավագույն յուղերից մեկը։
Բամբակի յուղ՝ դանդաղացնում է բնական ծերացման պրոցեսները, սնուցում, վերականգնում, երիտասարդացնում, ձգում, սպիտակացնում է մաշկը, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից(SPF30) և քամահարումից, հագեցնում է մաշկը վիտամիններով և հակաօքսիդանտներով, վերացնում է գրգռվածությունը, բորբոքումները, ունի հակաբակտերիալ ազդեցություն։
Գասսուլ կավը՝ Պայքարում է վաղաժամ ծերացման դեմ,ձգում և էլաստիկ է դարձնում մաշկը, նեղացնում է ծակոտիները, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, բարելավում է արյան շրջանառությունը, հագեցնում է մաշկը բացառիկ միներալներով որոնքը առկա են միայն գասսուլ կավի մեջ։ Նպաստում է այտուցների նվազեցմանը, վերացնում է մանր կնճիռները, համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին՝ այդ թվում զգայուն և ալերգիաների հակում ունեցող։
Սաթ/янтарь քարի մանրափոշի (100% Բալթյան սաթ) նրբորեն շերտազատում և հեռացնում են մահացած բջիջները, տոնուսավորում, առողջ գույն և փայլ է հաղորդում մաշկին։
Վիտամին E-ն մաշկի խնամքի համար շատ կարևոր դեր ունի՝ այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից, խոնավեցնում է, կանխում է տարիքային պիգմենտացիայի առաջացումը, վերականգնում , հարթեցնում է մաշկը և պաշտպանում է արտաքին գործոններից՝ ցուրտ, քամի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
Մասուրի էքստրակտը՝ նպաստում է բնական կոլգենի սինթեզին, կանխում է վաղաժամ ծերացումը, ձգում, երիտասարդացնում, հարթ և միատոն է դարձնում մշկը։Պայքարում է պիգմենտացիայի դեմ։ Հզոր հակաօքսիդանտ է։
Ագա- Վիտալ 40 (Մրգաթթուների միքս)- Նրբորեն մաքրում և սպիտակացնում է մաշկը, սնուցում, խոնավացնում է այն։ Ունի ձգող, վերականգնող, երիտասարդացնող, հատկություններ։
Եթերայուղ Ներոլի բարելավում է արյան շրջանառությունը, վերականգնող հատկությունների շնորհիվ նպաստում է մանր ճաքերի, վնասվածքների, կնճիռների արագ վերացմանը։ Երիտասարդացնում, սպիտակացնում և հարթացնում է մաշկը։
Կոսմետիկ սկրաբային բազան ստացված է կոմպոնենտներից որոնք արտադրվում են բուսական բաղադրիչների վերամշակման արդյունքում։ Թույլ է տալիս հեշտությամբ տարածել սկրաբը մաշկին և լավ սնուցում է այն։
Օգտագործման եղանակը՝ սկրաբային զանգվածը տարածել նախապես լվացված մաքուր մաշկին, մերսող շարժումներով տրորել 1-3 րոպե (ցանկությանն դեպքում կարող եք թողնել դեմքին 10-15 րոպե՝ այդպիսով բաղադրության մեջ առկա յուղերը ավելի խորը կսնուցեն մաշկը) լվանալ գոլ ջրով։ Հաջորդիվ ցանկալի է օգտագործել հիդրոլատ՝ կկարգավորվի մաշկի թթվայնությունը կամ յուղային կոկտեյլ ՝մաշկը լրացուցիչ սնուցելու և խոնավացնոլու համար։
Տարողությունը՝ 75մլ․
Պահպանման պայմանները՝ +5 — +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն