Շի յուղը համարվում է ամենասիրված և գնահատված յուղերից մեկը՝ յուրահատուկ սնուցող և պաշտպանիչ հատկությունները ապացուցված են ժամանակով։ հազարամյակներ շարունակ աֆրիկացիները օգտագործել են Շի յուղը մաշկի խնամքի համար և կան շատ հետազոտություններ, որոնք ապացուցում են,որ այն ազգերը որոնք օգտագործում են այս յուղը գրեթե չեն տառապում մաշկային հիվանդություններով և ունեն զարմանալիորեն հարթ և ձիգ մաշկ։ Շի յուղը ստանում են համանուն ծառի պտուղներից սառը մամլման եղանակով։ Ունի սնուցող, վերականգնող, խոնավացնող հատկություններ, նպաստում է բնական կոլագենի սինթեզին, կանխում է վաղաժամ ծերացումը, մաշկը դարձնում է էլաստիկ։ Պայքարում է ոչ խորը սպիերի, ստրիաների, ցելյուլիտի դեմ։ Մաշկային հիվանդությունների պարագայում վերացնւոմ է թեփոտվածությունը, այրվածքների հետքերը, վերականգնում է ոտքերի և ձեռքեր ճաքճքված մաշկը, ունի հակաբորբոքային ազդեցություն։Կարելի է օգտագործել նույնիսկ նորածինների համար՝ սնուցում և պաշտպանում է մաշկը։Շի յուղը պաշտպանում է մազերն ու մաշկը արտաքին ազդակներից՝ քամի, ցուրտ, շոգ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Գլխամաշկի և մազերի վերականգնման համար շի յուղն օգտագործվում է որպես դիմակ՝ մաքուր վիճակում կամ այլ յուղերի հատ համակցված։ Չռաֆինացված յուղն ունի սպեցիֆիկ պանրա-ընկուզային բույր և դեղնավուն երանգ։
Օգտ․ եղանակը՝ յուղը տարածել մաշկին և մերսող շարժումներով տրորել՝ մաշկի ջերմությունից այն հալվում է, կամ կարող եք նախապես հալեցնել յուղի անհրաժեշտ քանակությունը և օգտագորխել արդեն հալված վիճակում։ Կարելի է կիրառել սնուցող քսուքների փոխարեն, ավելացնել պատրաստ քսուքների, կավային դիմակների, յուղային միքսերի մեջ, օգտագործել որպես մերսման յուղ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 75գր
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն