Բաղադրությունը՝ Aqua, Rose hydrolat,Panthenol, Hydrolyzed Collagen, Tocoferol, Avocado Oil PEG-8 Esters, Coco Glucoside, Cocamidopropyl Betaine , hypoallergenic fragrance, Xanthan Gum, Caprylyl Glycol, Phenoxyethanol, Hydrolyzed Wheat Protein, Hydrolyzed Soy Protein, Pectin, Proline, Serine, Arginine, Glucose, Butylene Glycol, Chondrus Crispus (Carrageenan) Extract, Ethylhexylglycerin. Euxyl PE9010, Լactic acid․
Նկարագրությունը՝ Խնամքով և արդյունավետ մաքրում է մաշկն ու դիմահարդարումը։ Խոնավացնում, սնուցում և տոնուսավորում է, չի չորացնում , չի փոխում մաշկի թթվայնությունը։ Ունի հանգստացնող, թարմացնող, վերականգնող, երիտասարդացնող ազդեցություն, վերացնում է կարմրությունը, կարգավորում է մաշկի գույնը։
Համապատասխանում է մաշկի բոլոր տեսակնորին:
Օգտագործման եղանակը՝ բամբակյա սկավառակը թրջել միցելյար ջրով և մաքրել դեմքը, աչքերից դիմահարդարման հեռացման պարագայում մի քանի վայրկյան սեղմել սկավառակը թարթիչներին, ապա տեղաշարժել այն աչքի ներսի անկյունից դեպի դրսի անկյուն։ Թեպետ միցելյար ջրով մաքրումից հետո լվացվելը պարտադիր չէ, այնուամենայնիվ խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում ցողել դեմքը ջրով։
Տարողությունը՝ 200մլ․
Պահպանման պայմանները՝ +25 oC ից ոչ բարձր, արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ – PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն