Բաղադրությունը՝ lavender hydrolate, lavender essential oil.
Լավանդայի հանգստացնող և հակաբակտերիալ ազդեցությամբ հիդրոլատը կարգավորում է ճարպարտադրությունը, չի առաջացնում անհարմարություն և չի չորացնում։ Հրաշալի համապատասխանում է ծակոտիներ մաքրման և ակնեի դեմ պայքարի համար։ Հատկապես արդյունավետ է այս հիդրոլատով երեկոյան մաքրումը՝ մաքրեք մաշկը և թույլ տվեք խնամել այն ողջ գիշեր։Հանգստացնում է մաշկը,վերականգնում է մանր վնասվածքները, նեղացնում է ծակոտիները, օգնում է միջատների խայթոցի դեպքում։ Համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին հատկապես՝ չոր, զգայուն և վնասված։
Հիդրոլատը կամ ծաղկային ջուրը եթերայուղերի թորման արդյունքում առանձնացած ջրային զանգվածն է, որն իր մեջ է կլանում խոտաբույսերի և ծաղիկների ամբողջ օգտոգարությունը։ Վերջին շրջանում հիդրոլատները ավելի ու ավելի սիրված են դառնում։ Դրանք մաշկի վրա չեն թողնում կպչունության զգացողություն, չեն չորացնում, չեն պարունակում քիմիական վտանգավոր բաղադրիչներ, սպիրտ, հրաշալի վերականգնում են մաշկի թթվայնությունը, փոխարինում են տոնիկներին, լոսյոններին, օգտագործվում են ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ միջողների կազմում։
Հիդրոլատների օգտագործման տարբերակները․
- Մաշկի տոնուսավորում ՝ ամենօրյա խնամքում հիդրոլատներ կարելի է օգտագործել շպարը մաքրելուց հետո այն բամբակյա սկավառակով դեմքին տարածելու միջոցով։ Այն որպես տոնիկ կարելի է օգտագործել նաև սկրաբերի և դիմակների կիրառումից առաջ և հետո՝ այն թույլ կտա, որ օգտակար նյութերն ավելի հեշտ ներթափանցեն մաշկի խորը շերտերը։ Իսկ սկրաբերից, օճառներով դեմքը լվանալուց հետո հիդրոլատները օգնում են վերականգնել մաշկի ճիշտ թթվայնությունը։
- Մաշկի խոնավացման նպատակով՝ Ամառվա շոգին կամ ձմռանը ջեռուցումը միացրած լինելու դեպքում մաշկն անհրաժեշտ է հաճախ ցողել հիդրոլատով։ Այն վերականգնում է մաշկի ջրային բալանսն ու հագեցնում է այն մի շարք միկրոէլեմենտներով ու վիտամիններով։
- Աչքերի շուրջ խնամքի համար կարելի է օգտագործել հիդրոլաատով թրջած բամբակյա սկավառակներ։ Դրանք կօգնեն վերացնել աչքեր շուրջ սև շրջանակներն ու այտոցները, կարմրությունը, ինչպես նաև կհանեն հոգնածությունը։
- Մաշկը կարելի է մշակել հիդրոլատով նաև էպիլյացիաներից, արևայրուքից հետո տհաճ զգացողությունները վերացնելու, բորբոքումներից խուսափելու համար։ Հատկապես արդյունավետ կլինեն թեյի ծառի, անանուխի, ռոզմարինի հիդրոլատները։
- Մազերի վիճակը բարելավելու գործում ևս օգնության են հասնում հիդրոլատները։ Դրանց օգտագործումը նպաստում է փայլի վերականգնմանը, ամրացնում և արագացնում է մազերի աճը, կանխում է թեփի առաջացումն ու մազաթափությունը։ Մազերի համար լավագույն հիդրոլատներց են՝ ռոզմարինը, եղեսպակը, լավանդան, երիցուկը, եղինջը, կռատուկը։
- Հիդրոլատներն օգտագործվում են նաև բերանի խոռոչի ողողման համար։ Թարմացնում են շնչառությունը,ունեն հակաբորբոքային ազդեցություն։ Այս նպատակի համար լավագույն հիդրոլատներն են՝ Անանուխը, Թեյի ծառը, Վաղենակը, Լավանդան, Կանաչ թեյը։
- Հիդրոլատներով կարելի է լուծել փոշեդիմակները կամ կավերը։ Այս կերպ դիմակների ազդեցությունը կկրկնապատկվի։
Տարողությունը՝ 100մլ․
Պահպանման պայմանները՝ +25 oC ից ոչ բարձր, արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ – բժշկական ապակի
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն