Սկրաբ –դիմակ “Սպիրուլինա ջրիմուռով և կանաչ կավով”
Բաղադրությունը
- Սպիրուլինա ջրիմուռ
- Կանաչ կավ,
- Խաղողի կորիզի յուղ
- Ավոկադոյի յուղ,
- Մակադամիայի յուղ
- Հալվեի յուղ
- Ձիթաապտղի յուղ
- Ձիաձետի(Хвощ) էքստրակտ
- Վիտամին E
- Լայմի եթերայուղ
- Կոսմետիկ սկրաբային բազա, որը ստացված է բուսական ծագում ունեցող հումքից։
Նկարագիրը՝ սկրաբի նուրբ և փափուկ զանգվածը հեշտությամբ տարածվում է մաշկին։ Մանրակրկտորեն մաքրում է ծակոտիները մահացած բջիջներից, թեփոտվածությունից, աղտոտվածությունից։ Սկրաբի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է հարթ, մետաքսենման, մաքրվում են ծակոտիները ինչի արդյունքում մաշկը սկսում է լավ շնչել։ Սպիրուլինայի և կավի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունն ու մաշկի նյութափոխանակությունը , թարմանում և ձգվում է մաշկը, ։ Նախատեսված է դեմքի մաշկի համար, բայց ըստ անհրաժեշտության և ցանկության կարելի է կիրառել նաև մարմնին։Ցուցված է մաշկի բոլոր տիպերին՝ հատկապես արդյունավետ կլինի յուղոտ, կոմբինացված, պրոբլեմատիկ մաշկերին։
Խաղողի կորիզի յուղ՝ Ունի վերականգնող, ձգող, երիտասարդացնող, սնուցող, խոնավեցնող, հանգստացնող և հակաբորբոքային հատկություններ, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, պայքարում է աչքերի շուրջ սև շրջանակների դեմ՝ եթե իհարկե դրանք օրգանիզմի ներքին խնդիրների արդյունքում չեն առաջացել։
Ավոկադոյի յուղ՝ Ունի հզոր հակաբորբոքային հատկություն, խոնավեցնում, սնուցում և վերականգնում է մաշկը, կանխում է վաղաժամ ծերացումը, պայքարում է պիգմենտների դեմ։ Հրաշալի համադրվում է նուշի յուղի հետ։
Մակադամիայի յուղ՝ Սնուցում և խոնավեցնում է մաշկը, չի առաջացնում ալերգիկ դրսևորումներ, վերացնում է գրգռվածությունն ու թեփոտվածությունը, հարթեցնում և երիտասարդացնում է մաշկը, պաշտպանում է ջրազրկումից։
Հալվեի յուղ՝ Հրաշալի սնուցում, խոնավեցնում ՝ մաշկը, վերացնում է չորությունը, թեփոտվածությունը, քորն ու կարմրությունը, մաշկը դարձնում է էլաստիկ,պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ունի վերականգնող և երիտասարդացնող հատկություններ։
Ձիթապտղի յուղ՝
Ձիաձետի(Хвощ) էքստրակտը՝ նպաստում է կոլագենի և էլաստինի սինթեզին,հարթեցնում է մաշկը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Պայքարում է ցելյուլիտի, կրկնակզակի,հետծննդաբերական ստրիաների, ոչ խորը սպիերի դեմ։ Վերացնում է այտուցներն ու աչքերի շուրջ սև շրջանակները։ Արագ է ներծծվում և չի թողնում յուղային փայլ։
Լայմի եթերայուղը՝
Կանաչ կավը՝ թարմեցնում և հանգստացնում է մաշկը,կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը,ունի հակասեպտիկ ազդեցություն,մաքրում և նեղացնում է ծակոտիները,սնուցում և տոնուսավորում է մաշկը, համապատասխանում է յուղոտ , պրոբլեմատիկ և կոմբինացված մաշկերին։
։
Վիտամին E-ն մաշկի խնամքի համար շատ կարևոր դեր ունի՝ այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից, խոնավեցնում է, կանխում է տարիքային պիգմենտացիայի առաջացումը, վերականգնում , հարթեցնում է մաշկը և պաշտպանում է արտաքին գործոններից՝ ցուրտ, քամի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
Սպիրուլինան՝
Կոսմետիկ սկրաբային բազան ստացված է կոմպոնենտներից որոնք արտադրվում են բուսական բաղադրիչների վերամշակման արդյունքում։ Թույլ է տալիս հեշտությամբ տարածել սկրաբը մաշկին և լավ սնուցում է այն։
Օգտագործման եղանակը՝ սկրաբային զանգվածը տարածել նախապես լվացված մաքուր մաշկին, մերսող շարժումներով տրորել 1-3 րոպե (ցանկությանն դեպքում կարող եք թողնել դեմքին 10-15 րոպե՝ այդպիսով բաղադրության մեջ առկա յուղերը ավելի խորը կսնուցեն մաշկը) լվանալ գոլ ջրով։ Հաջորդիվ ցանկալի է օգտագործել հիդրոլատ՝ կկարգավորվի մաշկի թթվայնությունը կամ յուղային կոկտեյլ ՝մաշկը լրացուցիչ սնուցելու և խոնավեցնոլու համար։
Տարողությունը՝ 75մլ․
Պահպանման պայմանները՝ +5 – +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP – արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն