Սկրաբ –դիմակ Շոկոլադե բալ
Բաղադրությունը
- Կակաոյի յուղ
- Կակաոյի հատիկների յուղ
- Շի յուղ
- Նուշի յուղ
- Բրնձի թեփի յուղ
- Մասուրի էքստրակտ
- Կակաո հատիկների փոշի
- Բալի կորիզներ
- Վիտամին E
- Հիպոալերգեն հոտավորիչ
- Կոսմետիկ սկրաբային բազա, որը ստացված է բուսական ծագում ունեցող հումքից։
Նկարագիրը՝ սկրաբի նուրբ և փափուկ զանգվածը հեշտությամբ տարածվում է մաշկին։ Մանրակրկտորեն մաքրում է ծակոտիները մահացած բջիջներից, թեփոտվածությունից, աղտոտվածությունից։ Սկրաբի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է հարթ, մետաքսենման, մաքրվում են ծակոտիները ինչի արդյունքում մաշկը սկսում է լավ շնչել։ Բալի կորիզների և կակաոյի հատիկների փոշու շնորհիվ լավանում է արյան շրջանառությունն ու մաշկի նյութափոխանակությունը ։ Նախատեսված է դեմքի մաշկի համար, բայց ըստ անհրաժեշտության և ցանկության կարելի է կիրառել նաև մարմնին։Ցուցված է մաշկի բոլոր տիպերին՝ հատկապես արդյունավետ կլինի չոր մաշկին։
Կակաոյի յուղը՝ խորը սնուցում և խոնավեցնում է մաշկը, դարձնում է այն միատոն և հարթ։Մաքրում է ծակոտիները, հանգստացնում է գրգռվածությունն ու կարմրությունը։Պայքարում է կնճիռների, ուգրիների և բշտիկների դեմ։ Ունի սպիտակեցնող, հակապիգմենտային ազդեցություն, նպաստում է կոլագենի սինթեզին։
Կակաոյի հատիկներիի յուղը ունի հակատարիքային հզոր ազդեցություն` հիաշալի պայքարում է կնճիռների, տարիքային փոփոխությունների դեմ, հարթեցնում, սնուցում, ձգում է մաշկը՜ դարձնելով այն էլաստիկ։ Պաշտպանում է արտաքին գործոններից,ջրազրկումից։ Պայքարում է կնճիռների, ցելյուլիտի,ստրիաների դեմ։ Համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին՝ հատկապես չոր, ջրազրկված, հասուն։
ՇԻ յուղ՝ ունի սնուցող, վերականգնող, խոնավեցնող հատկություններ, նպաստում է բնական կոլագենի սինթեզին, կանխում է վաղաժամ ծերացումը, մաշկը դարձնում է էլաստիկ։ Պայքարում է ոչ խորը սպիերի, ստրիաների, ցելյուլիտի դեմ։
Բրնձի թեփի յուղ՝ Ունի երիտասարդացնող, սնուցող, խոնավեցնող, վերականգնող հատկություններ,պայքարում է ցելյուլիտի, ոչ խորը սպիերի, ստրիաների, կնճիռների դեմ։ Պաշտպանում է արտաքին ազդեցությունից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, քամի, ցուրտ։
Նուշի յուղ՝ ունիվերսալ է համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին, սակայն առավել արդյունավետ է չոր, ջրազրկված, զգայուն մաշկի համար։ Այն սնուցու, խոնավեցնում, հարթեցնում է մաշկը և պաշտպանում է ջրազրկումից։
Մասուրի էքստրակտ՝ հրաշալի երիտասարդացնող, սնուցող, խոնավացնող միջոց է հատկապես չոր և ջրազրկված մաշկերի համար։Ունի հակաբորբոքային, վերականգնող,պաշտպանիչ հատկություններ։Պայքարում է մանր կնճիռների առաջացման դեմ, ձգում և հարթեցնում է մաշկը, կարելի է օգտագործել նաև աչքերի շուրջ խնամքի համար։
Վիտամին E-ն մաշկի խնամքի համար շատ կարևոր դեր ունի՝ այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից, խոնավեցնում է, կանխում է տարիքային պիգմենտացիայի առաջացումը, վերականգնում , հարթեցնում է մաշկը և պաշտպանում է արտաքին գործոններից՝ ցուրտ, քամի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
Կակաոյի հատիկների փոշին՝ համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին, պայքաարում է ծերացման առաջին նախանշաններ դեմ, կարգավորում է մաշկի գույնը, նպաստում է կոլագենի և էլաստինի սինթեզին, հարուստ է մի շարք վիտամիններով և միկրոէլեմենտներով։
Բալի կորիզները՝ համապատասխանում են մաշկի բոլոր տիպերին,մեղմորեն մաքրում է մաշկի խորը շերտերը, չի վնասում, չունի ալերգիկ հատկություններ,, մաքրում , թարմեցնում, վերականգնում և երիտասարդացնում է մաշկը։Ունի հաճելի նուրբ բույր։
Հիպոալերգեն հոտավորիչ՝ անվտանգ ” կանաչ” հոտավորիչ է, որը թույլատրվում է նույնիսկ 1+ երեխաների խնամքի միջոցների համար։
Կոսմետիկ սկրաբային բազան ստացված է կոմպոնենտներից որոնք արտադրվում են բուսական բաղադրիչների վերամշակման արդյունքում։ Թույլ է տալիս հեշտությամբ տարածել սկրաբը մաշկին և լավ սնուցում է այն։
Օգտագործման եղանակը՝ սկրաբային զանգվածը տարածել նախապես լվացված մաքուր մաշկին, մերսող շարժումներով տրորել 1-3 րոպե (ցանկությանն դեպքում կարող եք թողնել դեմքին 10-15 րոպե՝ այդպիսով բաղադրության մեջ առկա յուղերը ավելի խորը կսնուցեն մաշկը) լվանալ գոլ ջրով։ Հաջորդիվ ցանկալի է օգտագործել հիդրոլատ՝ կկարգավորվի մաշկի թթվայնությունը կամ յուղային կոկտեյլ ՝մաշկը լրացուցիչ սնուցելու և խոնավեցնոլու համար։
Տարողությունը՝ 75մլ․
Պահպանման պայմանները՝ +5 – +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP – արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն