Բաղադրությունը՝ երիցուկի էքստրակտ, երիցուկի չորածաղիկներ, բամբակի յուղ, բրնձի թեփի յուղ, նուշի յուղ, շի յուղ, երիցուկի յուղային էքստրակտ, վիտամին E, տերա-ակտիվ, պանթենոլ D։
Նկարագիրը՝ սկրաբի նուրբ և փափուկ զանգվածը հեշտությամբ տարածվում է մաշկին։ Մանրակրկտորեն մաքրում է մաշկը մահացած բջիջներից, թեփոտվածությունից, աղտոտվածությունից։ Սկրաբի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է հարթ, մետաքսենման, մաքրվում են ծակոտիները ինչի արդյունքում մաշկը սկսում է լավ շնչել։ Վարսակի փաթիլների շնորհիվ լավանում է արյան շրջանառությունն ու մաշկի նյութափոխանակությունը , թարմանում և ձգվում է մաշկը, ։ Նախատեսված է դեմքի մաշկի համար, բայց ըստ անհրաժեշտության և ցանկության կարելի է կիրառել նաև մարմնին։Ցուցված է մաշկի բոլոր տեսակներին՝ հատկապես արդյունավետ կլինի յուղոտ, կոմբինացված, պրոբլեմատիկ մաշկերին։
Օգտագործման եղանակը՝ սկրաբային զանգվածը տարածել նախապես լվացված մաքուր մաշկին, մերսող շարժումներով տրորել 1-3 րոպե (ցանկությանն դեպքում կարող եք թողնել դեմքին 10-15 րոպե՝ այդպիսով բաղադրության մեջ առկա յուղերը ավելի խորը կսնուցեն մաշկը) լվանալ գոլ ջրով։ Հաջորդիվ ցանկալի է օգտագործել հիդրոլատ՝ կկարգավորվի մաշկի թթվայնությունը կամ յուղային կոկտեյլ ՝մաշկը լրացուցիչ սնուցելու և խոնավեցնոլու համար։
Տարողությունը՝ 75մլ․
Պահպանման պայմանները՝ +5 – +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP – արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն