Սկրաբ –դիմակ ակտիվացված ածուխով և սև կավով
Բաղադրությունը
- Ակտիվացված ածուխ,
- Սև կավ,
- Երիցուկի էքստրակտ,
- Վաղենակի էքստրակտ,
- Կատվալեզվի էքստրակտ,
- Պնդուկի յուղ
- Սև չամանի յուղ
- Կանեփի յուղ
- Վիտամին E
- Թեյի ծառի եթերայուղ
- Կոսմետիկ սկրաբային բազա, որը ստացված է բուսական ծագում ունեցող հումքից։
Նկարագիրը՝ սկրաբի նուրբ և փափուկ զանգվածը հեշտությամբ տարածվում է մաշկին։ Մանրակրկտորեն մաքրում է ծակոտիները մահացած բջիջներից, թեփոտվածությունից, աղտոտվածությունից։ Սկրաբի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է հարթ, մետաքսենման, մաքրվում են ծակոտիները ինչի արդյունքում մաշկը սկսում է լավ շնչել։ Ակտիվացված ածուխի և կավի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունն ու մաշկի նյութափոխանակությունը ։ Նախատեսված է դեմքի մաշկի համար, բայց ըստ անհրաժեշտության և ցանկության կարելի է կիրառել նաև մարմնին։Ցուցված է մաշկի բոլոր տիպերին՝ հատկապես արդյունավետ կլինի յուղոտ, պրոբլեմատիկ մաշկին։
Սև կավը խորը մաքրում է մաշկն ու ծակոտիները, նպաստում է մաշկի րեգեներացիային,կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Հմապատասխանում է յուղոտ, կոմբինացված մաշկերին։
Երիցուկի էքստրակտը՝ ունի հակաբորբոքային,մաքրող, վերականգնող հատկություններ։Պայքարում է յուղոտ, բորբոքված, ակնեի հակում ունեցող մաշկի խնդիրների դեմ։Խորը մաքրում է ծակոտիները, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։
Վաղենակի էքստրակտը ունի վերականգնող, սնուցող, փափկեցնող, պաշտպանիչ ազդեցություն։ Ցուցված է բորբոքումների, չոր,կոպտացած մաշկի,կրծքով կերակրման արդյունքում առաջացած ճաքերի, տակդիրների կիրառման դեպքում։ Անվտանգ է երեխաների համար։
Կատվալեզվի էքստրակտը պայքարում է մաշկային բորբոքումների, դիատեզի, ալերգիկ դերմատիտի դեմ։ Ցուցված է խնդրահարույց մաշկի, մանկական խնամքի միջոցների համար։ Ունի հակասեպտիկ, հակաբորբոքային, հանգստացնող,սնուցող, պաշտպանիչ հատկություններ։Բարելավում է մաշկի նյութափոխանակությունը, կարող է օգտագործվել որպես մերսման յուղ,լոգանքից հետո օգտագործվող խնամքի միջոց, շպարը հեռացնող միջոց, հրաշալի է նաև չոր և նորմալ մազերի խնամքի, վերականգնման համար։
Պնդուկի յուղը ունի մաքրող, հակաբորբոքային, սնուցող, վերականգնող, երիտասարդացնող հատկություններ, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, պայքարում է կարմրության, գրգռվածության, թեփոտվածության դեմ։ Լավ ներծծվում է և յուղային փայլ չի թողնում, ձգում է մաշկը, նեղացնում է ծակոտիները։
Սև չամանի յուղը օգտագործվում է ուգրիների, ակնեի բուժման համար։Վերացնում է կարմրությունը, գրգռվածությունը, թեփոտվածությունը։ Պայքարում է գորտնուկների,էկզեմայի,դերմատիտի,սնկային հիվանդությունների դեմ։ Մաքուր վիճակում ցանկալի չէ օգտագործել՝ կարող է խցանել ծակոտիները։Կանխում է նաև մազաթափությունը։
Կանեփի յուղը սնուցում և խոնավացնում է մաշկը, պայքարում է գրգռվածության, բորբոքումների, ակնեի դեմ, Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, դանդաղեցնում է բնական ծերացման պրոցեսները։Նպաստում է մազարմատի ամրացմանն ու մազերի աճին։
Վիտամին E-ն մաշկի խնամքի համար շատ կարևոր դեր ունի՝ այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից, խոնավեցնում է, կանխում է տարիքային պիգմենտացիայի առաջացումը, վերականգնում , հարթեցնում է մաշկը և պաշտպանում է արտաքին գործոններից՝ ցուրտ, քամի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
Թեյի ծառի եթերայուղ հզոր հակաօքսիդանտ է, արագացնում է էպիթելերի րեգեներացիան, խորը մաքրում և նեղացնում է ծակոտիները, պայքարում է ակնեի դեմ։
Ակտիվացված ածուխը մաքրում է մաշկը մահացած բջիջներից և աղտոտվածությունից, թեփոտվածությունից, պայքարում է պրոբլեմատիկ մաշկի խնդիրների դեմ։
Կոսմետիկ սկրաբային բազան ստացված է կոմպոնենտներից որոնք արտադրվում են բուսական բաղադրիչների վերամշակման արդյունքում։ Թույլ է տալիս հեշտությամբ տարածել սկրաբը մաշկին և լավ սնուցում է այն։
Օգտագործման եղանակը՝ սկրաբային զանգվածը տարածել նախապես լվացված մաքուր մաշկին, մերսող շարժումներով տրորել 1-3 րոպե (ցանկությանն դեպքում կարող եք թողնել դեմքին 10-15 րոպե՝ այդպիսով բաղադրության մեջ առկա յուղերը ավելի խորը կսնուցեն մաշկը) լվանալ գոլ ջրով։ Հաջորդիվ ցանկալի է օգտագործել հիդրոլատ՝ կկարգավորվի մաշկի թթվայնությունը կամ յուղային կոկտեյլ ՝մաշկը լրացուցիչ սնուցելու և խոնավեցնոլու համար։
Տարողությունը՝ 75մլ․
Պահպանման պայմանները՝ +5 – +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP – արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն