Պնդուկի յուղ՝ լավ ներծծվում է և յուղային փայլ չի թողնում, ձգում է մաշկը, նեղացնում է ծակոտիները։ Ունի մաքրող, հակաբորբոքային, սնուցող, վերականգնող, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, պայքարում է կարմրության, գրգռվածության, թեփոտվածության դեմ։ Յուղը պաշտպանում է արտաքին ազդակներից՝ ցուրտ , քամի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Յուղի կանոնավոր օգտագործումը կերիտասարդացնի և կբարելավի մաշկի երանգը, կհաղորդի էլաստիկություն, կհարթացնի մանր կնճիռները և կկանխի դրանց հետագա առաջացումը։
Օգտ․ եղանակը՝ յուղի մի քանի կաթիլ տարածել մաշկին և մերսող շարժումներով տրորել։ Կարելի է օգտագործել որպես մերսման յուղ, ավելացնել պատրաստ քսուքների,կավային դիմակների, յուղային միքսերի մեջ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 30մլ
Տարան՝ Մգեցված ապակի։






Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն