Բաղադրություն
- խաղողի կորիզի
- մանգոյի յուղ
- կոկոսի յուղ
- չիչխանի յուղ
- ժոժոբայի յուղ
- նուշի յուղ
- նարնջի փոշի էքստրակտ
- «կանաչ» հոտավորիչ
- շաքարավազ
- մեղվի ոսկ,
- վիտամին E,
- հանքային գունանյութ՝ Միկկա
- պոլիսորբատ Տվին 80։
Նկարագրությունը՝ Սկրաբը խորը մաքրում է մաշկը և նեղացնում է ծակոտիները։ Հեռացնում է մահացած բջիջներն ու թեփոտվածությունը, լավացնում է արյան շրջանառությունը։ Թարմացնում և վերակենդանացնում է մաշկը։ Բաղադրությունում առկա յուղերը սնուցում, խոնավացնում են չոր և վնասված հատվածները, մաշկը դարձնում են նուրբ և մետաքսանման, ակտիվացնում են բնական կոլագենի սինթեզը, կարգավորում են ճարպագեղձերի աշխատանքը, պայքարում են ներաճած մազերի և ցելյուլիտի դեմ։ Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։ Նախատեսված է նաև վեգանների համար։
*Չի՛ պարունակում քիմիական բաղադրիչներ և կոնսերվանտ։
Օգտագործման եղանակը՝ Սկրաբի անհրաժեշտ քանակությունը մերսող շարժումներով տարածել նախապես լվացված մաքուր մաշկին,տրորել նվազագույնը 3-5 րոպե և լվանալ գոլ ջրով։Կարելի է օգտագործել նաև խոզանակով կամ լյուֆա բնական սպունգով չոր մերսումների, հակացելյուլիտային փաթաթումների, կրունկների,արմունկների չորության ժամանակ։
Պահպանման պայմանները՝՝ +5 — +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehanCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն