Չորորդ էներգետիկ կենտրոն՝ սրտային չակրա (Անախատա)։ Սրտային չակրան տեղակայված է կրծքավանդակի մեջտեղի հատվածում, ներկայացված է կանաչ գույնով, օդի տարրով։ Սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ “աստվածային ձայն”։ Այս էներգետիկ կենտրոնը պատասխանատու է սիրո և սեփական անձն ընդունելու, ընկալելու համար։ Չորորդ չակրան պատասխանատու է լիմֆատիկ համակարգի, սրտի, կրծքավանդակի, թոքերի, մաշկի, արյան շրջանառության և իմունային համակարգի համար։ Բալանսավորված սրտի չակրան հետևյալ բնութագիրն ունի՝ բավարարվածության, սեփական անձը սիրելու զգացում, կարեկցանք, ընդունում, խաղաղասիրություն և կենտրոնացում։ Բալզամի բաղադրության մեջ առկա եթերայուղերը խթանում են զգացմունքների ազատ հոսքը, օժտված են մտքերը ներդաշնակելու և սեփական զգացումներն ճիշտ արտահայտելու ունակությամբ։ Կիրառեք բալզամը կրծքավանդակում պահվող ճնշվածության զգացումը, ներքին տրտմությունը, տխրությունը և ճնշված զգացմունքները դուրս մղելու համար։ Բալզամը հզոր ուժով է օժտված, ուժ, որը ձեզ պաշտպանիչ էներգետիկ դաշտով կպարուրի և կօգնի պահպանել մաքուր և անբիծ աուրան։ Անախատայի, չորորդ չակրայի արտապատկերումը՝ ձեռքերի և ոտքերի ճկույթները։ Նշված կետերում հարկավոր է կատարել մերսում բալզամով կամ յուղով
Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն