Բաղադրություն՝ ձիթապտղի, նուշի, ավոկադոյի, դողձի կորիզի, խաղողի կորիզի, մակադամիայի, պնդուկի, քունջութի, ծիրանի կորիզի յուղերի խարնուրդ, վիտամին E,Ռոզմարինի եթերայուղ, ռոզմարինի չորախոտ։
Նկարագրությունը՝ յուղային կոկտեյլը սնուցում, խոնավեցնում, երիտասարդացնում և ձգում է մաշկը, նպաստում է բնական կոլագենի արտադրմանը, հարթեցնում է մանր կնճիռները, դանդաղեցնում է ծերացման պրոցեսները, պայքարում է ցելյուլիտի, ստրիաների, ոչ խորը սպիերի դեմ։
Օգտ. եղանակ՝ կաթացնել մի քանի կաթիլ կոկտեյլ ձեռքին, ապա մերսող շարժումներով տարածել դեմքին կամ անհրաժեշտ ցանկացած այլ հատվածի։ Կարելի է օգտագործել բոլոր տեսակի խոնավեցնող քսուքների փոխարեն,դեմքի և մարմնի բոլոր հատվածների համար նաև որպես շպարի բազա։
Հակացուցումներ՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Մաշկի տեսակ՝ համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին, հատկապես՝ կոմբինացված և յուղոտ։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։ Ամռանը ցանկալի է պահել սառնարանի թևիկին։
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս։
Տարողությունը՝ 100մլ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANCARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն