Առաջին էներգետիկ կենտրոն` “Մուլադխարա” սանսկրիտից թարգմանաբար նշանակում է` «արմատ, հիմք, հենարան»։ Մուլադխարան համարվում է «էներգետիկ մարմնի» հիմքը:
Առաջին էներգետիկ կենտրոնը ունի գրգռման ամենացածր մակարդակն ու կապված է նյութի, մատերիայի հետ։ Մատերիան` մեզ սնող աղբյուրի, մոր խորհրդանիշն է։ Առաջին չակրայի հետ կապված խնդիրները բխում են մայրերի կողմից ստացվող ուշադրության և հոգատարության քանակից և որակից։ Այդ չակրայում է պահվում մեր ֆիզիկականի արտահայտման մոդելը` ոսկորները, ատամները, մկանները, մաշկը, մազերը, եղունգները, արյունատար անոթները։ Արմատային չակրան կապված է ողնաշարի, ոտքերի, ոտնաթաթերի, հաստ աղու, մակերիկամների հետ։Բալանսավորված արմատային չակրան հետևյալ բնութագիրն ունի` լինել ապահով, հավասարակշիռ, զգալ կայունություն,ֆինանսական ապահովություն, անշարժություն, ծաղկունք ապրել, ունենալ պաշտպանվածության և գիտակցվածության զգացողություն և ամուր ֆիզիկական առողջություն։ Հավասարակշիռ Մուլադխարան մարդուն մաքուր և անմեղ է դարձնում։
Մուլադխարա առաջին չակրան արտապատկերվում է ձեռքի ափի հիմքում, ծոծրակի հիմքում և ոտնաթաթերում։ Նշված կետերում հարկավոր է մերսող շարժումներով տարածել յուղը, կամ բալզամը, կամ լոգանքի ժամանակ մերսել համապատասխան օճառով։ Եթե մերսելու հնարավորություն չկա օրվա ընթացքում կարելի է ձեռքի ափի մեջ կաթացնել յուղը, լավ տաքացնել ձեռքի ափը և երեք անգամ ափից շունչ վերցնել։ Յուրաքանչյուր էներգետիկ կենտրոնի վրա աշխատելիս հրաշալի լրացում են մեր առոմաոսկերը որոնք աշխատասենյակում, տանը կտարածեն համապատասխան չակրան ակտիվացնող բույրը։
Մուլադխարա
Տեղակայումք՝ ողնաշարի հիմքը, պոչուկի հատվածը։
Անվանումն ու նշանակությունը՝ Մուլադխարա, կապ հողի հետ։
Նպատակը՝ մարմնացում, ներգրավվածություն,հիմնավորում/ заземление/ grounding
*Հիմնավորումը տեխնիկաների շարք է, որը կարող է օգնել մարդուն հանգստանալ, զգալ իրեն այստեղ և այս պահին։ Դրանք օգտակար են, երբ դուք զգում եք ուժեղ հույզեր, դեպրեսիա կամ խուճապի նոպաներ, մղձավանջներ։
Պատասխանատու է՝ Ինքնապահպանման համար։
Գույնը՝ Կարմիր
Աֆֆիրմացիա/ դրական պնդում՝
*Ես ապահով եմ
*Ես ունեմ ամեն ինչ ապրելու համար
*Ես կարող եմ հոգ տանել իմ մասին
*Ես սիրում եմ իմ մարմինը
*Ես ունեմ այստեղ լինելու իրավունք
*Ես ամուր կանգնած եմ ոտքերիս վրա
*Ես այստեղ և այս պահի մեջ եմ
*Իմ մարմինը պատկանում է միայն ինձ
*Ես արմատներով կապված եմ հողին
Բալանսում գտնվելու նախանշաննները՝ Համարձակ, հավասարակշռված, կայուն, հանգիստ
Մանտռա՝ ԼԱՄ
Մուդռա՝
Մուդրայի կատարման տեխնիկան․
• Երկու ձեռքերի բութ մատները սեղմեք դեպի ափերի կենտրոնը։
• Մնացած բոլոր մատներով «գրկեք» թեքված բութ մատները։ Արդյունքը բռունցք է՝ թաքնված բթամատով: Մատների այս դիրքը կոչվում է «մրջյունների վարքագիծ»։
Գոյատևման մուդրայի կանոնավոր կատարումը օգնում է ձեռք բերել ինքնավստահություն, համբերություն, կայունություն, հանգստություն և շրջապատող աշխարհի ադեկվատ ընկալում:
Ցուցված է նաև միզասեռական և մարսողական օրգանների հիվանդությունների դեպքում։
Ընդհանուր դրույթներ
• Առաջին չակրայի տարրը՝ հողն է և այն կապված է այն ամենի հետ ինչը պինդ և կայուն է։
• Հողի հետ ամուր կապը կարող է մեզ պարգևել կայունություն և ծաղկունք։
• Առաջին չակրան ներկայացնում է մեր գիտակցության ֆիզիկական զարգացման մակարդակը և պատասխանատու է ինքնապաշտպանության համար։
• Մեր բնազդները ուղղված են անկախ ամեն ինչից ապրելուն և առողջ մնալուն։
• Առաջին չակրան ձևավորվում է կյանքի առաջին տարում՝ երբ երեխայի մասին հոգ են տանում ծնողները և երեխան միշտ զգում է ապահովություն։ Պետք է հաճախ գրկել երեխայյին և ծանոթաացնել նրան արտաքին աշխարհին, միևնույն ժամանակ ցույց տալով նրան որ նա ապահով է։
• Առաջին չակրան բլոկավորում է վախը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ վախերը դրանք մեր բացասական էներգիաներն են և ոչ ավելին։
• Առաջին չակրայի կանոնն է․ «Աճելու համար անհաժեշտ է ունենալ հողի հետ ամուր կապ, որքան երկար են Ձեր արմատները, այնքան ավել մեծ բարձրունքների կարող եք հասնել»
Էներգետիկ կենտրոնի ակտիվացման համր բացի առաջարկվող տեսականու կիրառումից կարող եք նաև․
1․ Էներգետիկ կենտրոնի վրա աշխատելու օրերին կրել կարմիր հանդերձանք
2․ Ամեն օր գրել 5 բան ինչի համար շնորհակալ եք
3․ Տնկեք որևէ սերմ և հետևեք սերմի աճին։
4․ Գիտակցված քայլեք ամեն օր ամենաքիչը 30 ր․(Մտածելով Ձեր և հողի կապի մսին, նկատելով հողի, երկիր մոլորակի բարիքներն ու գեղեցկությունը, բնությունն իր բոլոր բջիջով)։ Եթե կա հնարավորություն ցանկալի է քայլել ոտաբոբիկ։
5․ Օգտագործեք վերը նշված աֆերմացիաները, եթե կա հնարավորություն գրեք դրանք թղթի վրա մինչև 50 անգամ․
6․ Յուղով կամ բալզամով մերսումից հետո 3 անգամ շունչ վերցրեք ձեռքերից հանգիստ նստեք «Լոտուսի» դիրքում կամ պարզապես աթոռին ոտքերը հանգիստ գետնին, մեջքը ուղիղ, ձեռքերը կամ մուդրան կիրառած, կամ հանգիստ դրված ծնկներին, աչքերը փակ կենտրոնացեք պոչուկի հատվածի վրա և պատկերացրեք թե ոտքերի տակից ամուր արմատներով կառչած եք հողին և կարմիր լույս պատկերացրեք գետնի տակ, 21 անգամ կրկնեք ԼԱՄ մանթռան՝ Լ-Ա-Ա-Ա-Ա-Ա-Ա-Մ
7․ Լավագույն արդյունքի համար պրակտիկաները կիրառեք ամենաքիչը 2 շաբաթ։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն