Մասուրի կորիզի յուղը ունի սնուցող, փափկացնող, խոնավացնող, վերականգնող, երիտասարդացնող հատկություններ։Բարձրացնում է դիմադրողականությունը, հակաբորբոքային միջոց է։ Բարելավում է չոր, բորբոքված, քամահարված, ջրազրկված, թոռոմող մաշկը, բարձրացնում է էլաստիկությունը, համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին։ Կարելի է օգտագործել նաև աչքերի շուրջ խնամքի համար։Ամրացնում է ներկված, փշրվող, վնասված վարսերը, եղունգնորը։ Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ այդ պատճառով էլ համապատասխանում է նաև յուղոտ մաշկին։ Կերակրող մայրիկների համար՝ բուժում, վերականգնում է պտուկների ճաքերը, վերացնում է հղիազոլերը կամ նիհարելուց առաջացած ստրիաները։ Մասուրի կորիզի յուղը կարելի է օգտագործել ինչպես մաքուր վիճակում, այնպես էլ այլ յուղերի հետ համակցված, կամ ավելացնել այլ խնամքի միջոցի մեջ։ Խորհուրդ չի տրվում մաքուր վիճակով օգտագործել ակնեի հակում ունեցող, չափազանց յուղոտ, մաշկի համար՝ այն կարող է խցանել ծակոտիները, նման տհաճությունից խուսափելու համար կարելի է օգտագործել մասուրի յուղը պնդուկի յուղով բացված։
Օգտ․ եղանակը՝ յուղի մի քանի կաթիլ տարածել մաշկին և մերսող շարժումներով տրորել։ Կարելի է ավելացնել պատրաստ քսուքների, կավային դիմակների, յուղային միքսերի մեջ, աչքերի շուրջ յուղային միքսերի մեջ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 30մլ
Տարան՝ Մգեցված ապակի։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն