Ձմերուկի կորիզի յուղը իդեալական է մաշկի խնամքի համար, քանի որ այն ունի թեթև կառուցվածք, խորը ներթափանցում է մաշկի մեջ և լավ ներծծվում է, մաշկի վրա չի թողնում տհաճ զգացողություն։Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ նվազեցնում է ճարպարտադրությունը և չի խցանում ծակոտիները։ Խոնավացնում, սնուցում է մաշկը, վերականգնում է առաձգականությունը և խթանում է արագ րեգեներացիան։ Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտ․ եղանակը՝ յուղի մի քանի կաթիլ տարածել մաշկին և մերսող շարժումներով տրորել։ Կարելի է ավելացնել պատրաստ քսուքների, կավային դիմակների, յուղային միքսերի մեջ, աչքերի շուրջ յուղային միքսերի մեջ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 30մլ
Տարան՝ Մգեցված ապակի։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն