Բաղադրությունը՝ նուշի, խաղողի կորիզի, մակադամիայի, ծիրանի կորիզի յուղային խարնուրդ, վիտամին E, պոլիսորբատ TVIN -80, Եթերայուղեր՝ իլանգ-իլանգ և մանդարին։ Բաղադրության մեջ առկա չեն կոմեդոգեն յուղեր, վտանգավոր քիմիական տարրեր, կոնսերվանտներ։ Կոկտեյլը ունիվերսալ է՝ համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին։
Նկարագրությունը՝ նախատեսված է դեմքի և մարմնի մաշկի մաքրման, շպարի հեռացման համար։ Այն ոչ միայն խորը մաքրում է ծակոտիները , այլև չի թողնում ձգվածության,չորության զգացողություն, կարելի է օգտագործել օրը մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության։
Օգտ․ եղանակը՝ կոկտեյլի անհրաժեշտ քանակը տարածել չոր դեմքին և լավ տրորել,ապա խոնավեցնել ձեռքերը և շարունակել տրորել, վերջում լվանալ դեմքը ջրով։ Այն պահին երբ ջուրը դիպչում է յուղային զանգվածին, այն վերածվում է կաթիկի և խորը մաքրում է մաշկն ու խնամում։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս։
Տարողությունը՝ 200մլ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANCARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն