Կապույտ կավը մաքրում և հղկում է մաշկը՝ դարձնելով հարթ և միատոն։ Ունի սպիտակեցնող ազդեցություն՝ պայքարում է պիգմենտային հետքերի, պեպենների դեմ։ խնամքեով մաքրում և նեղացնում է ծակոտիները, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։Պայքարում է ցելյուլիտի, ստրիաների, բշտիկների, ակնեի, դեմ։ Բարձրացնում է մաշկի էլաստիկությունը, Հարթեցնում է մանր կնճիռներն ու կանխում դրանց հետագա առաջացումը։
* Կավը համապատասխանում է յուղոտ, կոմբինացված, խնդրահարույց մաշկերին, ցուցված է նաև վեգաններին։
Ցուցումներ՝ Կավային դիմակների կիրառման ժամանակ անհրաժեշտ է խուսափել մետաղական տարաներ կամ խառնիչներ օգտագործելուց։ Ցանկալի է օգտագործել փայտյա, ապակյա, կավե կամ գոնե պլաստիկ տարա և գդալ։
Կավերը սովորական ջրով բացելը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այն նախ կսկսի մաքրել ջուրը և մաշկի համար այլևս «Ուժ» չի ունենա կամ չի ազդի իր ամբողջ հնարավոր ներուժով։ Այդ պատճառով էլ ավելի ճիշտ է կավերը բացել ոչ թե սովորական ջրով այլ օրինակ՝ եռացած ջրով, թուրմով, կաթով, թթվասերով կամ առավել օգտակար կլինի օգտագործել ՀԻԴՐՈԼԱՏՆԵՐ (Եթերայուղերի թրման արդյունքում անջատված ջրային զանգված, որը իր մեջ ունի եթերայուղի գրեթե բոլոր հատկությունները, բայց ավելի մեղմ է աշխատում և մաքուր վիճակում օգտագործվում է որպես լոսյոն, տոնիկ, մաշկի թթվայնությունը՝PH-ը կարգավորող միջոց։) Հիդրոլատների տեսականին այստեղ՝ Հիդրոլատներ
Դիմակների կիրառմման ընթացքում ցանկալի է ընդունել պառկած դիրք, թուլացնել մկանները ու վայելել հանգիստը։ Անհրաժեշտ է խուսափել աչքերի և բերանի շուրջ դիմակը տարածելուց։ Կավային դիմակների պարագայում պետք է խուսափել կավի չորացումից դրա համար անհրաժեշտ է կամ լվանալ դիմակը մինչև դրա չորանալը, կամ պարզապես օգտագործել հիդրոլատները սփրեյ գլխիկով՝ ցողել մաշկը հենց կավը սկսի չորանալ։ Այդպիսով կավը ավելի երկար կաշխատի և միևնույն ժամանակ կխուսափեք ձգվածության, չորության տհաճ զգացողությունից ։ Կավային դիմակի կիրառման ռացիոնալ տևողությունը ՝ 15-20 րոպե։ Բոլոր տեսակի կավերի, սկրաբերի, դիմակների կիրառումից հետո խորհուրդ ենք տալիս օգտագործել հիդրոլատներ՝ մաշկի թթվայնությունը բալանսավորելու համար։
Հակացուցում՝ Գրգռված, բաց բշտիկներով մաշկ, անհատական անհանդուրժողականություն։ Խորհուրդ ենք տալիս օգտագործումից առաջ փորձարկել դաստակին՝ թողնել 5 րոպե և համոզվել, որ ալերգիկ նախանշաններ առկա չեն։
Պահպանել ՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ Անժամկետ, քանի որ մեր կավերը մաքուր են՝ առանց խառնուրդների և հավելումների։
Տարողությունը՝ 110գրամ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն