Միներալային կաոլին կավը ազատում է խնդրահարույց մաշկը վիզուալ խնդիրներից։ Վերացնում է բորբոքային բշտիկները, երակային ցանցը։ Հագեցնում է մաշկը վիտամիններով և միներալներով։ Օգտագործվում է սեբորեայի բուժման, մազերի յուղոտվածության, փխրունության վերացման համար։Կաոլինը կալցիի, մագնիի, նատրիի, երկաթի, կալյումի, ֆոսֆորի, սիլիցիումի աղբյուր է։ Կավը խորը մաքրում է դեմքի, գլխի մաշկը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նեղացնում է ծակոտիները, հարթեցնում է մանր կնճիռները, բարելավում է արյան շրջանառությունը, նրբորեն մաքրում է մաշկը մահացած բջիջներից: Կաոլինը կարելի է օգտագործելլ նաև բերանի խոռոչի ողողման, գլխամաշկի խնամքի համար։Կաոլին կավը չի կարելի օգտագործել շատ հաճախակի, քանի որ այն կարող է չափից շատ չորացնել մաշկը։ Օգտագործման օպտիմալ հածախականությունը յուղոտ մաշկի պարագայում՝ Շաբաթը մինչև 2 անգամ, չոր և զգաըւն մաշկի պարագայում շաբաթը մեկ անգամ։
* Կավը համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին հատկապես յուղոտ, կոմբինացված, ակնեի հակում ունեցող ցուցված է նաև վեգաններին։
Ցուցումներ՝ Կավային դիմակների կիրառման ժամանակ անհրաժեշտ է խուսափել մետաղական տարաներ կամ խառնիչներ օգտագործելուց։ Ցանկալի է օգտագործել փայտյա, ապակյա, կերամիկական կամ գոնե պլաստիկ տարա և գդալ։
Կավերը սովորական ջրով բացելը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ այն նախ կսկսի մաքրել ջուրը և մաշկի համար այլևս «Ուժ» չի ունենա կամ չի ազդի իր ամբողջ հնարավոր ներուժով։ Այդ պատճառով էլ ավելի ճիշտ է կավերը բացել ոչ թե սովորական ջրով այլ օրինակ՝ եռացած ջրով, թուրմով, կաթով, թթվասերով կամ առավել օգտակար կլինի օգտագործել ՀԻԴՐՈԼԱՏՆԵՐ (Եթերայուղերի թրման արդյունքում անջատված ջրային զանգված, որը իր մեջ ունի եթերայուղի գրեթե բոլոր հատկությունները, բայց ավելի մեղմ է աշխատում և մաքուր վիճակում օգտագործվում է որպես լոսյոն, տոնիկ, մաշկի թթվայնությունը՝PH-ը կարգավորող միջոց։) Հիդրոլատների տեսականին այստեղ՝ Հիդրոլատներ
Դիմակների կիրառմման ընթացքում ցանկալի է ընդունել պառկած դիրք, թուլացնել մկանները ու վայելել հանգիստը։ Անհրաժեշտ է խուսափել աչքերի և բերանի շուրջ դիմակը տարածելուց։ Կավային դիմակների պարագայում պետք է խուսափել կավի չորացումից դրա համար անհրաժեշտ է կամ լվանալ դիմակը մինչև դրա չորանալը, կամ պարզապես օգտագործել հիդրոլատները սփրեյ գլխիկով՝ ցողել մաշկը հենց կավը սկսի չորանալ։ Այդպիսով կավը ավելի երկար կաշխատի և միևնույն ժամանակ կխուսափեք ձգվածության, չորության տհաճ զգացողությունից ։ Կավային դիմակի կիրառման ռացիոնալ տևողությունը ՝ 15-20 րոպե։ Բոլոր տեսակի կավերի, սկրաբերի, դիմակների կիրառումից հետո խորհուրդ ենք տալիս օգտագործել հիդրոլատներ՝ մաշկի թթվայնությունը բալանսավորելու համար։
Հակացուցում՝ անհատական անհանդուրժողականություն։ Խորհուրդ ենք տալիս օգտագործումից առաջ փորձարկել դաստակին՝ թողնել 5 րոպե և համոզվել, որ ալերգիկ նախանշաններ առկա չեն։
Պահպանել ՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ Անժամկետ, քանի որ մեր կավերը մաքուր են՝ առանց խառնուրդների և հավելումների։
Տարողությունը՝ 110գրամ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն