Խաղողի կորիզի յուղ՝ փափուկ, նուրբ, ամբողջությամբ ներծծվող այս յուղը համարվում է ամենասիրված բազային յուղերից մեկը, քանի որ համապատասխանում է մաշկի բոլոր տեսաներին՝ այդ թվում և յուղոտ մաշկին։ Խաղողի կորիզի յուղն ունի վերականգնող հատկություն։ Այն զգալիորեն լավացնում է մաշկի վիճակը, դարձնում է այն էլաստիկ, փափուկ և թարմ։ Վերականգնում է մաշկի գույնը, որակը, այն բարենպաստ ազդեցություն է ունենում նաև պրոբլեմատիկ մաշկի համար՝ կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Ունի հանգստացնող, հակաբորբոքային, երիտասարդացնող, ձգող հատկություններ։ Վերադարձնում է մաշկի բնական ջրային բալանսը։ Սնուցում և խոնավացնում է մաշկը։ Վերացնում է աչքերի շուրջ սև պարկերը։ Մազերի խնամքի համար ևս կարելի է օգտագործել խաղողի կորիզի յուղը, այն ունի ամրացնող հատկություն, կանխում է մազերի փխրունությունն ու մազաթափությունը։ Նպաստում է մազերի բնական փայլի վերականգնմանը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Այս յուղը հրաշալի է նաև շուրթերի խնամքի համար։ Խաղողի կորիզի յուղը կարելի է օգտագործել նաև մաքուր վիճակում, բայց ոչ շատ հաճախ՝ հաճախակի օգտագործումը կարող է խցանել ծակոտիները, հատկապես յուղոտ մաշկի պարագայում։ Խորհուրդ է տրվում օգտագործել այս յուղը այլ յուղերի հետ համակցված, հատկապես՝ ժոժոբայի, ավոկադոյի, նուշի, ցորենի ծիլի, դեղձի կորիզի, ծիրանի կորիզի յուղերի հետ հավասար չափաբաժիններով։
Օգտ․ եղանակը՝ յուղի մի քանի կաթիլ տարածել մաշկին և մերսող շարժումներով տրորել։ Կարելի է կիրառել նաև որպես շպարի բազա, ավելացնել պատրաստ քսուքների, կավային դիմակների, յուղային միքսերի մեջ, օգտագործել որպես մերսման յուղ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 30մլ
Տարան՝ Մգեցված ապակի։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն