Բաղադրությունը՝ մաղադանոսի էքստրակտ, կիտրոնի էքստրակտ, լամինարիա ջրիմուռ, կաոլին կավ, կիտրոնի եթերայուղ։
Նկարագրությունը՝ սնուցում, խոնավացնում, տոնուսավորում, սպիտակացնում, հանգստացնում է մաշկը, պայքարում է պեպենների, պիգմենտացիայի, ուգրիների դեմ։ Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։ Վերացնում է աչքերի շուրջ սև շրջանակկները, այտուցվածությունը, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կանխում է վաղաժամ ծերացումն ու կնճիռների առաջացումը։ Լավագույն արդյունքի համար ցանկալի է օգտագործել լուծիչ-լոսյոնի հետ միասին։
Մաղադանոսի էքստրակտը տոնուսավորում, սպիտակացնում, հանգստացնում է մաշկը, պայքարում է պեպենների, պիգմենտացիայի ուգրիների դեմ։ Վերացնում է աչքերի շուրջ սև շրջանակկները, այտուցվածությունը, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կանխում է վաղաժամ ծերացումն ու կնճիռների առաջացումը։
Կիտրոնի էքստրակտ պաշտպանում է մաշկը ծերացումից, ակտիվացնում է կոլագենի սինթեզը,վերականգնում է մաշկի էլաստիկությունը, ունի սպիտակացնող ազդեցություն։Այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, վերացնում է ճարպոտ փայլը։Խորը մաքրում է ծակոտիները, պայքարում է գրգռվածության, ցանի, կարմրության դեմ։ Էքստրակտը թարմացնում, տոնուսավորում և հանգստացնում է մաշկը։
Լամինարիա ջրիմուռը հարուստ է յոդի բարձր պարունակությամբ, այն խորը սնուցում, խոնավացնում, տոնուսավորում, սպիտակացնում, ձգում և երիտասարդացնում է մաշկը։
Կաոլլին կավ՝ Միներալային կաոլին կավը ազատում է խնդրահարույց մաշկը վիզուալ խնդիրներից։ Վերացնում է բորբոքային բշտիկները, երակային ցանցը։ Հագեցնում է մաշկը վիտամիններով և միներալներով։ Օգտագործվում է սեբորեայի բուժման, մազերի յուղոտվածության, փխրունության վերացման համար։Կաոլինը կալցիի, մագնիի, նատրիի, երկաթի, կալյումի, ֆոսֆորի, սիլիցիումի աղբյուր է։ Կավը խորը մաքրում է դեմքի, գլխի մաշկը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նեղացնում է ծակոտիները, հարթեցնում է մանր կնճիռները, բարելավում է արյան շրջանառությունը, նրբորեն մաքրում է մաշկը մահացած բջիջներից: Կավը համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին հատկապես յուղոտ, կոմբինացված, ակնեի հակում ունեցող ցուցված է նաև վեգաններին։
Կիտրոնի եթերայուղը համարվում է հզոր հակաօքսիդանտ։ Այն նեղացնում է ծակոտիներն ու վերացնում է ճարպոտ փայլը։ ՈՒնի սնուցող և տոնուսավորող ազդեցություն։ Դանդաղացնում է ծերացման պրոցեսները, կանխում է կնճիռների առաջացումը։Բարելավում է մաշկի գույնն ու որակը, պայքարում է պիգմենտների և պեպենների դեմ։
Օգտ․եղանակը․ Փոշեդիմակի անհրաժեշտ քանակությունը լցնել ամանի մեջ ավելացնել լուծիչն այնքան, որ ստացվի թթվասերի խտության զանգված։ Ստացված զանգվածը տարածել դեմքին, թողնել 10-15 րոպե և լվանալ։ Հաջորդիվ կարող եք օգտագործել սնուցող քսուք։ խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1-2 անգամ։
Հակացուցումներ՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Մաշկի տեսակ՝ Համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին, հատկապես՝ հասուն, պիգմենտացիայով։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս։
Տարողությունը՝ 95գր
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANCARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն