Բաղադրություն․
- Մաղադանոսի հիդրոլատ
- Թորած ջուր
- Կիտրոնի եթերայուղ
- Խաղողի կորիզի ջրալույծ յուղ
- Էուքսիլ
- Պաննթենոլ D
Մաղադանոսի էքստրակտը տոնուսավորում, սպիտակացնում, հանգստացնում է մաշկը, պայքարում է պեպենների, պիգմենտացիայի ուգրիների դեմ։ Վերացնում է աչքերի շուրջ սև շրջանակկները, այտուցվածությունը, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կանխում է վաղաժամ ծերացումն ու կնճիռների առաջացումը։
Կիտրոնի էքստրակտ պաշտպանում է մաշկը ծերացումից, ակտիվացնում է կոլագենի սինթեզը,վերականգնում է մաշկի էլաստիկությունը, ունի սպիտակացնող ազդեցություն։Այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, վերացնում է ճարպոտ փայլը։Խորը մաքրում է ծակոտիները, պայքարում է գրգռվածության, ցանի, կարմրության դեմ։ Էքստրակտը թարմացնում, տոնուսավորում և հանգստացնում է մաշկը։
Լամինարիա ջրիմուռը հարուստ է յոդի բարձր պարունակությամբ, այն խորը սնուցում, խոնավացնում, տոնուսավորում, սպիտակացնում, ձգում և երիտասարդացնում է մաշկը։
Կաոլլին կավ Միներալային կաոլին կավը ազատում է խնդրահարույց մաշկը վիզուալ խնդիրներից։ Վերացնում է բորբոքային բշտիկները, երակային ցանցը։ Հագեցնում է մաշկը վիտամիններով և միներալներով։ Օգտագործվում է սեբորեայի բուժման, մազերի յուղոտվածության, փխրունության վերացման համար։Կաոլինը կալցիի, մագնիի, նատրիի, երկաթի, կալյումի, ֆոսֆորի, սիլիցիումի աղբյուր է։ Կավը խորը մաքրում է դեմքի, գլխի մաշկը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նեղացնում է ծակոտիները, հարթեցնում է մանր կնճիռները, բարելավում է արյան շրջանառությունը, նրբորեն մաքրում է մաշկը մահացած բջիջներից: Կավը համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին հատկապես յուղոտ, կոմբինացված, ակնեի հակում ունեցող ցուցված է նաև վեգաններին։
Կիտրոնի եթերայուղը համարվում է հզոր հակաօքսիդանտ։ Այն նեղացնում է ծակոտիներն ու վերացնում է ճարպոտ փայլը։ ՈՒնի սնուցող և տոնուսավորող ազդեցություն։ Դանդաղացնում է ծերացման պրոցեսները, կանխում է կնճիռների առաջացումը։Բարելավում է մաշկի գույնն ու որակը, պայքարում է պիգմենտների և պեպենների դեմ։
Մաղադանոսի հիդրոլատը խորը մաքրում է ծակոտիները, հեռացնում է անկենդան բջիջները, նվազեցնում է պիգմենտացիան։Նպաստում է կոլագենի և էլաստինի սինթեզին, վերացնում է մաշկի կարմրությունն ու այտուցվածությունը, պայքարում է ցանի և գրգռվածության դեմ, ունի երիտասարդացնող, սպիտակացնող, տոնուսավորող ազդեցություն։
Խաղողի կորիզի ջրալույծ յուղը ունի հակասեպտիկ, փափկացնող, սնուցող ազդեցություն։ Դարձնում է մաշկը հարթ և էլաստիկ։
Պանթենոլ D –խոնավացնում, վերականգնում, սնուցում է մաշկը։ Վերացնում է քորն ու թեփոտվածությունը։
Էուքսիլը նորարարական «Կանաչ» կոնսերվանտ է, որը թույլատրված է օգտագորխծման աշխարհի բոլոր երկրներում։Այն ունի խոնավացնող, հակասեպտիկ ազդեցություն, մաշկը դարձնում է ձիգ և էլաստիկ։
Օգտ․եղանակը լոսյոնը կարելի է օգտագործել դեմքը մաքրելու համար, կամ որպես լուծիչ սպիտակեցնող փոշեդիմակի հետ։
Հակացուցումներ՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Մաշկի տեսակ՝ նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս։
Տարողությունը՝ 100մլ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANECARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն