Երկրորդ էներգետիկ կենտրոնը՝ Սվադխիստխանա ծիսական, սրբազան չակրան է։ Սրբազան չակրան տեղակայված է որովայնի ստորին հատվածում, պորտից չորս մատ ներքև ընկած հատվածում։ Սանսկրիտից թարգմանաբար, Սվադխիստանա նշանակում է` «սեփական կացարան» կամ կենսական ուժի տեղակայան։ Սրբազան չակրան կապված է զգացմունքների, զգայունության և ստեղծագործելու հետ։ Ներկայացված է նարնջագույնով` ջրային տարր է։ Տվյալ էներգետիկ կենտրոնը համարվում է կենսական էներգիայի տեղակայան և պատասխանատու է մարդու եթերային մարմնի, ինչպես նաև համի և շոշափելիության զգայարանների համար։ Ֆիզիոլոգիայում, Սվադխիստանան ուղղակի ներազդեցություն ունի լիմֆոհամակարգի և վերարտադրողական բոլոր օրգանների, երիկամների, ենթաստամոքսային գեղձի և աղիների վրա։ Տղամարդկանց մոտ այդ չակրան ընդունող է համարվում, իսկ կանանց մոտ` փոխանցող։ Սվադխիստանա փակ չակրան ֆիզիկական մարմնում արտացոլվում է բազմաթիվ հիվանդությունների` անպտղության, սեռական հարաբերությունների ընթացքում հաճույքի բացակայության, մկանային սպազմերի, էրիկտիլ դիսֆունկցիայի և լիբիդոյի նվազեցման, փորկապության միջոցով։ Այս չակրայի հավասարակշռության բացակայությունը կարող է ընկճախտի, քրոնիկ հոգնածութան, լարվածության, մարդկանց հետ շփվելու անկարողության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացողություններ առաջացնել։ Սվադխիստանա չակրան շատ հաճախ փակ է լինում, քանի որ Մուլադխարա արմատային էներգետիկ կենտրոնը նորմալ չի գործում։Բալանսավորված երկրորդ չակրան հետևյալ բնութագիրն ունի` հաճույք ստանալու կարողություն, զգայական ինտելեկտ, սեռական բավարարվածություն, կիրք և փոփոխություններն ընդունելու կարողություն։ Բալզամի բաղադրության մեջ առկա եթերայուղերը մաքուր սիրո և գոյության, թեթևության էներգիայի հոսք են ապահովում, հեռացնում են տխրությունն ու տրտմությունը, խաղաղեցում և կայուն հանգստություն են բերում։ Այդ եթերայուղերը պարզապես անփոխարինելի են հոգեբանական տրավմաների բուժման, կամ ցանկացած պահի ձեր ունեցած զգայական նոպայի կամ տխուր վիճակում գտնվելու ընթացքում։ Բալզամն օգնում է լավատեսություն և հույս ներշնչել, դուրս է բերում վախի վիճակից, բացահայտում է ձեր մեջ եղած զգայականությունը, սեփական անձն ընկալելու կարողությունը, սեփական անձը սիրելն, ինչպես նաև թույլ է տալիս բացահայտել զգացմունքների ազատ հոսքը։ Սվադխիստանա երկրորդ չակրայի արտապատկերները կենտրոնացած են ձեռքերի բութ մատերում, և ոտքերի միջնամատերում, ծոծրակի աջ և ձախ կողմերում։ Նշված կետերում հարկավոր է կատարել մերսում բալզամով յամ յուղով;
Բաղադրությունը՝ Բաղադրություն՝ կոկոսի յուղ, շի յուղ, նուշի յուղ, բրնձի թեփի յուղ, կակաո յուղ, մանգոյի յուղ, արգանի յուղ, կապրիլիկ, վիտամին E, վիտամին F, բրնձի թեփի ոսկ, օզոկերիտ ոսկ, համապատասխան եթերայուղերի միքս։
Օգտ․եղանակը՝ բալզամը հալվում է մատների տաքությունից և հեշտությամբ տարածվում է մաշկին, ցուցված է օգտագործման տվյալ էներգետիկ կենտրոնի ակտիվացման նպատակով, ինչպես նաև պարզապես մերսման համար։
Պիտանելիություն՝ 12 ամիս արևի անմիջական ճառագայթներից հեռու, չոր և զով տեղում։
Հակացուցում՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Սվադխիստանա՝
Տեղակայումք՝ Պորտից 4 մատ ներքև, փորը, սեռական օրգանները։
Անվանումն ու նշանակությունը՝ Սվադխիստանա, սեփական ապաստարան, կացարան։
Նպատակը՝ սլացիկություն, շարժում, հաճույք, զգացմունք։
Պատասխանատու է՝ Սեփական ցանկությունների կատարման համար։
Գույնը՝ Նարնջագույն
Աֆֆիրմացիա/ դրական պնդում՝
1․ Ես ընտրում եմ ընդունել կյանքը գեղեցիկ և իմաստավորված
2․ Իմ հոգին գտնվում է երանության մեջ բացարձակ և առանց պայմանների
3. Անսահման բարեկեցությունը հոսում է դեպի ինձ և իմ միջով:
4. Ես արժանի եմ բացարձակ և անվերապահ երանության:
5. Իմ երազանքների կյանքն իմ կյանքն է:
6. Ես ճառագայթում եմ կիրք և բարեկեցություն:
7. Ես պայծառ եմ, գեղեցիկ, ստեղծագործ, վայելում եմ առողջ և կրքոտ կյանք:
8. Անսահման ուրախությունն իմ գլխավոր իրավունքն է:
9. Ես ընդունում եմ կյանքի բնական ընթացքը իմ ֆիզիկական մարմնի միջոցով:
10. Իմ զգացմունքները հոսում են ազատ, հավասարակշռված և առողջ:
11. Ես արձակում եմ մաքուր ուրախություն, առատություն և բարգավաճում:
12. Ես հիանալի կյանք եմ կառուցում առանց սթրեսի, անհանգստության և վախի:
13. Անվերապահ ուրախությունն իմ ծննդյան իրավունքն է:
14. Ես շնչում եմ հզոր ոսկե լույսով:
15. Ես ընտրում եմ հաճախակի զգալ ուրախություն և հուզմունք:
16. Ես սիրելի և ցանկալի էակ եմ:
17. Ես խորապես հարգում և հարգում եմ իմ սուրբ մարմինը:
18. Ինձ համար ճիշտ է ընտրել ուրախությունը, զվարճանքն ու խաղը իմ առօրյա կյանքում:
Բալանսում գտնվելու նախանշաննները՝ Սլացիկ, երջանիկ, գոհունակ, կատարյալ
Մանտռա՝ ՎԱՄ
Մուդռան՝
Կատարման տեխնիկան՝ աջ ձեռքի ափը դրեք որովայնի ստորին մասում, ձախը ձեռքը ափով վերև բթամատը մի կողմ բացված մնացած մատները միացված իրար։
Մուդրան «Վերարտադրության պալատը» երկրորդ չակրայի՝ Սվադհիստհանայի բանալին է: Այս չակրան պատասխանատու է կյանքից բավարարվածության, կոնքի օրգանների աշխատանքի և մարսողության համար: «Վերարտադրման պալատի» մուդրա պրակտիկան ակտիվացնում է մարմնի պատշաճ գործունեությունը և վերահսկում սեռական էներգիան:
Ընդհանուր դրույթներ
• 2-րդ էներգետիկ կենտրոնը ազդում է կոնքերի արտաքին և ներքին մակերեսի վրա,արտաքին և ներքին սեռական օրգանների վրա ինչպես նաև օրգանիզմում հեղուկի հետ կապված ամեն ինչի վրա, օր՝ Միզասեռական համակարգի։
• Սվադխիստանայի խնդիրն է ստիպել ամեն ինչին շարժվել ազատ և սլացիկ՝ ինչպես ջուրը, որպեսզի կյանքը լցվի հաճույքով։
• Էներգիայի հոսքը ուղղված է և ներս և դուրս։
• Հաճույքն ու ցանկությունը առաջին հերթին դա այն է ինչ ստիպում է մեզ շարժվել առաջ դեպի նպատակը։
• 2-րդ էներգետիկ կենտրոնը ձևավորվում է հիմնականում 6 ամսեկանից 2 տարեկանը։ Սա ծայրահեղ էմոցիոնալ շրջան է, երբ երեխան փորձում է ծանոթանալ շրջակա միջավայրի հետ և սովորել շփվել էմոցիաներով։
• Այս չակրան բլոկավորվումմ է մեղքի, ամոթի զգացումից։
• Այս էներգետիկ կենտրոնը բացում է մեզ համար զգացողությունների և էմոցիաների, ցանկությունների և զգացմունքների աշխարհը։
Էներգետիկ կենտրոնի ակտիվացման համր բացի առաջարկվող տեսականու կիրառումից կարող եք նաև․
1․ Էներգետիկ կենտրոնի վրա աշխատելու օրերին կրել նարնջագույն հանդերձանք
2․ Ամեն օր գրել 5 բան ինչի համար եք ձեզ արժեքավոր զգում։
3․ Այցելեք մերսման սրահ
4. Ստեղծագործեք՝ գրեք, նկարեք, պատրաստեղ ինչ որ բան․․․․․․
5․ Նվիրեք Ձեզ ծաղիկներ (անկախ սեռից)
6․ Օգտագործեք վերը նշված աֆերմացիաները, եթե կա հնարավորություն գրեք դրանք թղթի վրա մինչև 50 անգամ․
7․ Յուղով կամ բալզամով մերսումից հետո 3 անգամ շունչ վերցրեք ձեռքերից հանգիստ նստեք «Լոտուսի» դիրքում կամ պարզապես աթոռին ոտքերը հանգիստ գետնին, մեջքը ուղիղ, ձեռքերը կամ մուդրան կիրառած, կամ պորտից 4 մատ ներքև 2 ձեռքով հակառակ եռանկյուն արված, աչքերը փակ կենտրոնացեք 2րդ էներգետիկ կենտրոնի վրա և պատկերացրեք թե նարնջագույն լույսը պարուրել է ձեզ, 21 անգամ կրկնեք ՎԱՄ մանթռան՝ Վ-Ա-Ա-Ա-Ա-Ա-Ա-Մ
8․ Լավագույն արդյունքի համար պրակտիկաները կիրառեք ամենաքիչը 2 շաբաթ։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն