Բաղադրություն՝ կոկամիդոպրոպիլ բետաին, կոկոգլիկոզիդ, նատիումի սուլֆոկցինատ, էուքսիլ, Պանթենոլ –D, ալանտոին, ինուլին,եթերայուղ անանուխ, վիտամին E, F,բնական մենթոլ, ավոկադոյի յուղ, հիդրոլատ։
Նկարագրությունը՝ փրփուրը խորը մաքրում, սնուցում, խոնավացնում և խնամում է մաշկը, հաղորդում է թարմություն, բնական առողջ տեսք։ Ունի սառացնող և ցավազրկող ազդեցություն, Հիանալի է ամառվա շոգին՝ սառնության զգացողությունը պահպանվում է լվացվելուց հետո շուրջ 30 րոպե։ Կարելի է օգտագործել ամենօրյա խնամքի համար՝ առավոտյան և երեկոյան։
Օգտ․ եղանակը՝ սեղմել գլխիկն ու փրփուրը լցնել ձեռքի ափի մեջ, ապա տարածել դեմքին և տրորել, լվանալ առատ ջրով։ ՊԱՐՏԱԴԻՐ օգտագործել փրփուրը փակ, լավ սեղմած աչքերով՝ սառնության զգացողությունը կարող է տհաճություն առաջացնել աչքերի համար։
Հակացուցումներ՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, սիրտ-անոթային հիվանդություններ, հղիության առաջին ամիսներ, մինչև 7 տարեկան երեխաներ, զգայուն և ալերգիաների հակում ունեցող մաշկ։
Մաշկի տեսակ՝ նախատեսված էմաշկի բոլոր տեսակների համար։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս։
Տարողությունը՝ 200մլ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANECARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն