Գերչակի յուղ ՝ ունի ցավազրկող, երիտասարդացնող, խոնավացնող, սնուցող հատկություններ։ Օգտագործվում ՝ մազերի և թարթիչների խնամքի և ամրացման համար։ Վերացնում է թեփը, պայքարում է սեբորեայի,պիգմենտացիայի, աչքեր շուրջ սև շրջանակների, ուգրիների ու կնճիռների առաջացման դեմ։ Վերականգնում է մազերի կառուցվածքը։ Վերականգնում է թարթիչները դեկորատիվ, քիմիական կոսմետիկայի կիրառումից, արհեստական լիցքից հետո, խտացնում է հոնքերը, պայքարում է սնկայինի, բորբոքումների, վերքերի դեմ։
Օգտ․ եղանակը՝ յուղը կարելի է օգտագործել մաքուր վիճակում մազերի, թարթիչների, հոնքերի համար, կամ ավելացնել պատրաստ քսուքների, կավային դիմակների, յուղային միքսերի մեջ մաշկի համար։ Կիրառվում է նաև որպես մազերի դիմակ մաքուր վիճակում կամ, լավագույն արդյունքի, համար կռատուկի, ամլայի և այլ յուղերի հետ խառնած։ Դիմակը անհրաժեշտ է թողնել գլխն 1-2 ժամ, ցանկալի է տաք փաթաթել։ Տեսականու մեջ առկա է նաև գերչակի յուղի պարունակությամբ արդեն պատրաստ դիմակներ։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 30մլ
Տարան՝ Մգեցված ապակի։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն