Բաղադրությունը՝ արմավի, կոկոսի, ձիթապտղի, գերչակի, չիչխանի օճառեցված յուղեր, խաղողի կորիզի յուղ, պնդուկի յուղ, կալենդուլայի էքստրակտ, ներոլի եթերայուղ, կալենդուլայի թուրմ, կալենդուլայի ծաղիկներ, բնական գունանյութ։
Նկարագրություն՝ Օճառը խորը մաքրում և նեղացնում է ծակոտիները, նրբորեն հեռացնում է աղտոտվածությունը, ունի հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, վերացնում է գրգռվածությունը, քորն ու կարմրությունը, ունի հակասնկային, հանգստացնող ազդեցություն, օգնում է վնասված հատվածների վերականգնմանը:
Օգտ․եղանակը ՝ կարելի է օգտագործել անմիջապես մաշկին տրորելով, կամ նախապես փրփրացնել ձեռքի մեջ, ապա փրփուրը տարածել մաշկին տրորել և լվանալ առատ ջրով։
Հակացուցումներ՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Հարմապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին՝ հատկապես կոմբինացված, յուղոտ և պրոբլեմատիկ:
Քաշը՝ 110գր +/- 10%
Փաթեթավորումը՝ թափանցիկ տուփ /փայտե տուփի ընտրության պարագայում արժեքին գումարվում է 1000դր․
*Օրգանական օճառը գինու, կոնյակի նման է՝ որքան կտորը ավելի երկար է հասունանում, ավելի “Հին” է լինում, այնքան ավելի որակյալ ու արժեքավոր է դառնում։ Իհարկե խոսքը չի վերաբերվում տարբեր միրգ բանջարեղենների խյուսերի հիմքի վրա պատրաստված տեսակներին՝ դրանց ժամկետը 18 ամիս է։
*Օճառները ձեռագործ են և խմբաքանակների մեջ հնարավոր է գունային թույլ տարբերություններ։
*REHANCARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն