Վեցերորդ էներգետիկ կենտրոն՝ “երրորդ աչք” (Աջանա) Սոճենման գեղձ(шишковидная железа/pineal gland)։ Երրորդ աչքի չակրան տեղակայված է ճակատի կենտրոնում` երկոու ունքի մեջտեղում։ Ներկայացված է մուգ կապույտ գույնով և լույսի տարրով։ Սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ “հրաման”, “հրահանգ”։ Վեցերորդ չակրան զգայողունակ է գիտելիքի և հոգևոր էներգիայի նկատմաբ։ Այս էներգետիկ կենտրոնը պատասխանատու է հիպնոսի, գլխուղեղի ձախ կիսագնդի, ձախ աչքի, քթի, ականջների, խոռոչների, գիտակցության, էնդոկրին համակարգի, նյարդաբանական համակարգի համար։ Երրորդ աչքի բալանսավորված չակրան, կօժտի սուր բնազդով, քաջ հիշողությամբ, երազներն հեշտությամբ հիշելու, հայացքը պատկերավորելու և դեպի ապագա ուղղելու ունակությամբ։ Բալզամը շատ արդյունավետ է մեդիտացիայի համար, համագործակցելով վերին գիտակցման հետ, ներքին գիտակցության և թեթևության զգացողություն է բերում, թույլ է տալիս քնքշորեն մշակել գիտակցության ամենախոր մակարդակներն, ինչն էլ օգտակար է ձեր հոգևոր ուղղին անցնելու ընթացքում հանդիպող արգելափակումների գիտակցման համար՝ լինեն դրանք ներքին, թե արտաքին արգելափակումներ։ Բալզամի բաղադրությունում առկա եթերայուղերն օգնում են ցրել պատրանքներն, ինչի շնորհիվ խաղաղվում է ձեր իրական բնույթը։ Վեցերորդ չակրայի, Աջանայի արտապատկերումը՝ ոտքերի և ձեռքերի մատնեմատերն են։ Մարմնի նշված հատվածներում հարկավոր է կատարել մերսում բալզամով կամ յուղով։
Բաղադրությունը՝ Բաղադրություն՝ կոկոսի յուղ, շի յուղ, նուշի յուղ, բրնձի թեփի յուղ, կակաո յուղ, մանգոյի յուղ, արգանի յուղ, կապրիլիկ, վիտամին E, վիտամին F, բրնձի թեփի ոսկ, օզոկերիտ ոսկ, համապատասխան եթերայուղերի միքս։
Օգտ․եղանակը՝ բալզամը հալվում է մատների տաքությունից և հեշտությամբ տարածվում է մաշկին, ցուցված է օգտագործման տվյալ էներգետիկ կենտրոնի ակտիվացման նպատակով, ինչպես նաև պարզապես մերսման համար։
Պիտանելիություն՝ 12 ամիս արևի անմիջական ճառագայթներից հեռու, չոր և զով տեղում։
Հակացուցում՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն