Չորորդ էներգետիկ կենտրոն՝ սրտային չակրա (Անախատա)։ Սրտային չակրան տեղակայված է կրծքավանդակի մեջտեղի հատվածում, ներկայացված է կանաչ գույնով, օդի տարրով։ Սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ “աստվածային ձայն”։ Այս էներգետիկ կենտրոնը պատասխանատու է սիրո և սեփական անձն ընդունելու, ընկալելու համար։ Չորորդ չակրան պատասխանատու է լիմֆատիկ համակարգի, սրտի, կրծքավանդակի, թոքերի, մաշկի, արյան շրջանառության և իմունային համակարգի համար։ Բալանսավորված սրտի չակրան հետևյալ բնութագիրն ունի՝ բավարարվածության, սեփական անձը սիրելու զգացում, կարեկցանք, ընդունում, խաղաղասիրություն և կենտրոնացում։ Բալզամի բաղադրության մեջ առկա եթերայուղերը խթանում են զգացմունքների ազատ հոսքը, օժտված են մտքերը ներդաշնակելու և սեփական զգացումներն ճիշտ արտահայտելու ունակությամբ։ Կիրառեք բալզամը կրծքավանդակում պահվող ճնշվածության զգացումը, ներքին տրտմությունը, տխրությունը և ճնշված զգացմունքները դուրս մղելու համար։ Բալզամը հզոր ուժով է օժտված, ուժ, որը ձեզ պաշտպանիչ էներգետիկ դաշտով կպարուրի և կօգնի պահպանել մաքուր և անբիծ աուրան։ Անախատայի, չորորդ չակրայի արտապատկերումը՝ ձեռքերի և ոտքերի ճկույթները։ Նշված կետերում հարկավոր է կատարել մերսում բալզամով կամ յուղով
Բաղադրություն՝ կոկոսի յուղ, շի յուղ, նուշի յուղ, բրնձի թեփի յուղ, կակաո յուղ, մանգոյի յուղ, արգանի յուղ, կապրիլիկ, վիտամին Ե, վիտամին Ֆ, բրնձի թեփի ոսկ, օզոկերիտ ոսկ, եթերայուղերի միքս։
Օգտ․եղանակը՝ բալզամը հալվում է մատների տաքությունից և հեշտությամբ տարածվում է մաշկին, ցուցված է օգտագործման տվյալ էներգետիկ կենտրոնի ակտիվացման նպատակով, ինչպես նաև պարզապես մերսման համար։
Պիտանելիություն՝ 12 ամիս արևի անմիջական ճառագայթներից հեռու, չոր և զով տեղում։
Հակացուցում՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն