Երրորդ էներգետիկ կենտրոն՝ արևային հանգույցի չակրա (Մանիպուրա)։Երրորդ չակրան տեղակայված է արևային հանգույցի մակարդակում՝ ներկայացված է դեղին գույնով և կրակի տարրով։ Սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ “թանկարժեք քարերի առատություն”։ Այս էներգետիկ կենտրոնը պատասխանատու է մարդու մարմնում էներգիայի կլանման, կուտակման, վերափոխման և բաշխման համար, ներկայացնում է կամքի ուժը, մոտիվացիան և կյանքի ուժը։ Երրորդ չակրան պատասխանատու է ենթաստամոքսային գեղձի, լիարդի, փայծախի, ստամոքսի, թիկունքի ստորին հատվածի մկանների, նյութափոխանակության և մարսողության համար։ Արևային հանգույցի բալանսավորված չակրան հետևյալ բնութագիրն ունի՝ վստահություն, կարգապահություն, հուսալիություն, լավատեսություն, սեփական արժանապատվության զգացում, կամքի ուժ, ներդաշնակություն։ Բալզամը հոգեկան սպառվածության պահերին կօգնի վերականգնել ձեր զգացմունքների հավասարակշռությունը։ Այն օգնում է ազատվել անցյալի հոգեկան սպիերից, առանց անցյալի բեռի առաջ շարժվելու հնարավորություն է տալիս, թույլ է տալիս ներկա պահին նոր հույզեր ապրել, ոչ թե անցյալի արձագանքին կրկին ականջալուր լինելու տանջալից զգացմունք է պատճառում։ Դուք ձեզ լիքը և նորացված կզգաք, ինչն էլ, թույլ կտա ձեր ներաշխարհ ու ապագա հարաբերություններ ներդաշնակություն բերել։ Երրորդ չակրայի, Մանիպուրայի արտապատկերումն են՝ ձեռքի միջնամատերը, ոտքերի բութ մատները։ Նշված կետերում հարկավոր է կատարել մերսում բալզամով կամ յուղով
Բաղադրությունը՝ Բաղադրություն՝ կոկոսի յուղ, շի յուղ, նուշի յուղ, բրնձի թեփի յուղ, կակաո յուղ, մանգոյի յուղ, արգանի յուղ, կապրիլիկ, վիտամին E, վիտամին F, բրնձի թեփի ոսկ, օզոկերիտ ոսկ, համապատասխան եթերայուղերի միքս։
Օգտ․եղանակը՝ բալզամը հալվում է մատների տաքությունից և հեշտությամբ տարածվում է մաշկին, ցուցված է օգտագործման տվյալ էներգետիկ կենտրոնի ակտիվացման նպատակով, ինչպես նաև պարզապես մերսման համար։
Պիտանելիություն՝ 12 ամիս արևի անմիջական ճառագայթներից հեռու, չոր և զով տեղում։
Հակացուցում՝ անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն