Բաղադրություն
- Կոկսի յուղ
- Բրնձի թեփի յուղ
- Կամելիայի յուղ
- Սաֆլորայի յուղ
- Դեղձի կորիզի յուղ
- Պրմավի կորիզի յուղ
- Վանիլ, «կանաչ» հոտավորիչ,
- Շաքարավազ,
- Մեղվի սպիտակ ոսկ,
- Վիտամին E,
- Հանքային գունանյութ՝ Միկկա,
- Պոլիսորբատ Տվին 80։
Նկարագրությունը՝ Սկրաբը խորը մաքրում է մաշկը և նեղացնում է ծակոտիները։ Հեռացնում է մահացած բջիջներն ու թեփոտվածությունը, լավացնում է արյան շրջանառությունը։ Թարմացնում և վերակենդանացնում է մաշկը։ Բաղադրությունում առկա յուղերը սնուցում, խոնավացնում են չոր և վնասված հատվածները, մաշկը դարձնում են նուրբ և մետաքսանման, ակտիվացնում են բնական կոլագենի սինթեզը, կարգավորում են ճարպագեղձերի աշխատանքը, պայքարում են ներաճած մազերի և ցելյուլիտի դեմ։ Չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։
*Չի՛ պարունակում քիմիական բաղադրիչներ և կոնսերվանտ։
Օգտագործման եղանակը՝ Սկրաբի անհրաժեշտ քանակությունը մերսող շարժումներով տարածել նախապես լվացված մաքուր մաշկին,տրորել նվազագույնը 3-5 րոպե և լվանալ գոլ ջրով։Կարելի է օգտագործել նաև խոզանակով կամ լյուֆա բնական սպունգով չոր մերսումների, հակացելյուլիտային փաթաթումների, կրունկների,արմունկների չորության ժամանակ։
Պահպանման պայմանները՝՝ +5 — +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANECARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն