ԲԵԼԴԻ ՆՎԵՆԻ
Հայտնի է նաև Մարոկկոյի սև օճառ անվամբ
Բղդրությունը՝ Մարոկկոյի Գասսուլ կավ, սև կավ, նվենու էքստրակտ, նվենու եթերայուղ, նվենու տերևներ, նվենու թուրմ, ձիթապտղի, արմավի կորիզի, կոկոսի, մակադամիայի, խաղողի կորիզի, գերչակի, շի օճառեցված յուղեր, վիտամին E, էուքսիլ։ Չի պարունակում վնասակար նյութեր։ Ցուցված է նաև վեգաններին։
Նկարագիրը՝ բելդին իրենից ներկայացնում է փափուկ, մածուկանման զանգված մաշկի խորը մաքրման և վերականգնման, ծակոտիների նեղացման համար։ Այն պայքարում է սև կետերի, ցանի,գրգռվածության,թեփոտվածության դեմ։ Արագացնում է մաշկի վերականգնումը։ Թարմացնում և տոնուսավորում է մաշկը։ Կարելի է օգտագործել որպես ամենօրյա խնամքի միջոց։ Կարող է փոխարինել օճառներով, գելերով լվացումները, սկրաբային, պիլինգային պրոցեդուրաները։ Չի փոփոխում մաշկի PH-ը
Օգտ․ եղանակը՝ բելդին տարածել նախապես լվացված խոնավ մաշկին, թողնել 2-3 րոպե, ապա տրորել ու լվանալ գոլ ջրով։ Ցուցված է յուղոտ և կոմբինացված մաշկի համար
Հակացուցում՝ Բորբոքված, գրգռված մաշկ,անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, Չափազանց զգայուն մաշկ։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս։
Տարողությունը՝ 150մլ
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*REHANECARE-Ի ԲՈԼՈՐ ՊՐՈԴՈՒԿՏՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐՈՐԱԿ, ԱՆՎՏԱՆԳ, ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԵՐԻՑ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՈԼՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ՏԱՐԱՆԵՐԸ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՎՈՒՄ ԵՆ։ ԽՆԱՄՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՈՒՆԵՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն