Կոկոսի յուղը ստանալու համար կոկոսից առանձնացնում են կեղևը, միջուկը չորացնում են և առանց տաքացնելու` սառը մամլման միջոցով ստանում են յուղը։ Ստացման այս եղանակը թույլ է տալիս պահպանել հնարավորինս շատ օգտակար հատկություններ։ Արտաքինից այն կիսափափուկ սպիտակ զանգված է` նուրբ, բայց կայուն կոկոսի հոտով։
Յուղի ճիշտ պահպանման համար ջերմաստիճանը չպետք է գերազանցի 20աստիճանը, հակառակ դեպքում այն դառնում է հեղուկ և կորցնում որոշ օգտակարություներ….

Կոկոսի յուղի բաղադրությունը ներառում է


1-2թեյի գդալ յուղը առավոտյան քաղցած վիճակում օգտագործելու դեպքում պաշտպանում է իմունիտետը, լավացնում` մարսողությունը, բարենպաստ ազդեցություն թողնում սիրտ-անոթային համակարգի համար։ Պաշտպանում է հարբուխային և վիրուսային հիվանդություններից։ հակաօքսիդանտ է և օգտագործվում է լնդերի, ատամների բուժման համար











Կոկոսի յուղը օգնում է նաև այն մարդկանց ում մաշկը շատ գունատ է և ունի դեղնություն։



















Կոսմետոլոգիայում կոկոսի յուղը համարվում է բազային և օգտագործվում է կրեմների, կաթիկների, մազերի և մաշկի խնամքի պարագաների պատրաստման համար։
Կարելի է օգտագործել նաև մաքուր վիճակում։

Առանց հալեցնելու կոկոսի մեջ ավելացրեք ձեր սիրելի սկրաբային հատիկները (սուրճ, վարսակ, կակաչի սերմեր… ) լավ խառնել և մերսող շարժումներով քսել դեմքին։



Յուղը մաքուր վիճակում օգտագործելու համար հարկավոր չէ հալեցնել այն, Բավական կլինի մի փոքր յուղ վերցնել ձեռքի ափի մեջ` մարմնի տաքությունից յուղը կհալվի…

Գոլորշու վրա հալեցնել կոկոսի յուղը (քանակը մազերի երկարությունը կախված)
Ավելացնել 2-7 կաթիլ վարդի կամ հազրեվարդի (նպաստում է սպիտակած մազերի գույնի մգեցմանը) եթերայուղեր։ Տարածել չոր մազերի վրա և ծածկել տաք սրբիչով կամ գլխարկ կրել։
Մոտ 90րոպեից դիմակը կարելի է լվանալ սովորական ձևով։


2 գդալ կոկոսի յուղ,1գդալ թթվասեր։ Լավ խառնել ու մի փոքր տաքացնել գոլորշու վրա։ Ստացված զանգվածը տարածել մազարմատներին և մազերի ամբողջ երկայնքով։ Թողնել դիմակը 30-40րոպե և լվանալ սովորական ձևով։



Այն պարտադիր ցուցված է հետևյալ դեպքերում.









Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն, ալերգիաների հակում, խրոնիկ խոլիցիստիտ կամ պանկրեատիտ, հազվադեպ չի թույլատրվում օգտագործել կոկոսի յուղ սննդի մեջ հղիության ժամանակ։
Պահպանել՝ Չոր և զով վայրում, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ +10-21C : Տարան պահել լավ փակված։
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս։
Տարողությունը՝ 75գր
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն