Բաղադրությունը
- Խունկի խեժ
- Գասսուլ կավ
- Ցորենի ծիլի էքստրակտ,
- ժոժոբա յուղ
- Դեղձի յուղ
- Մասուրի յուղ
- Նուշի յուղ
- Արգանի յուղ
- Վիտամին E
- Խունկի եթերայուղ
- Կոսմետիկ սկրաբային բազա, որը ստացված է բուսական ծագում ունեցող հումքից։
Նկարագիրը՝ սկրաբի նուրբ և փափուկ զանգվածը հեշտությամբ տարածվում է մաշկին։ Մանրակրկտորեն մաքրում է ծակոտիները մահացած բջիջներից, թեփոտվածությունից, աղտոտվածությունից։ Սկրաբի օգտագործման արդյունքում մաշկը դառնում է հարթ, մետաքսենման, մաքրվում են ծակոտիները՝ ինչի արդյունքում մաշկը սկսում է լավ շնչել։ Խունկի խեժի և Գասսուլ կավի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը, մաշկը հարստանում է բացառիկ միներալներով, կարգավորվում է նյութափոխանակությունը ։ Նախատեսված է դեմքի մաշկի համար, բայց ըստ անհրաժեշտության և ցանկության կարելի է կիրառել նաև մարմնին։Ցուցված է մաշկի բոլոր տիպերին՝ հատկապես արդյունավետ կլինի չոր, ջրազրկված, հասուն մաշկերին։
Գասսուլ կավը՝ Պայքարում է վաղաժամ ծերացման դեմ,ձգում և էլաստիկ է դարձնում մաշկը, նեղացնում է ծակոտիները, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, բարելավում է արյան շրջանառությունը, հագեցնում է մաշկը բացառիկ միներալներով որոնքը առկա են միայն գասսուլ կավի մեջ։ Նպաստում է այտուցների նվազեցմանը, վերացնում է մանր կնճիռները, համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին՝ այդ թվում զգայուն և ալերգիաների հակում ունեցող։
Ցորենի ծիլի էքստրակտ՝ ունի երիտասարդացնող, սնուցող,վերականգնող, հատկություններ։ Կանխում է կնճիռների առաջացումը,դանդաղեցնում է բնական ծերացման պրոցեսները,պաշտպանում է մաշկը արտաքին գործոններից՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, քամի, ցուրտ և այլն։ Վերացնում է չորությունը, թեփոտվածությունը, կարմրությունը։ Օգտագործվում է նաև աչքերի շուրջ նուրբ մաշկի համար։
Դեղձի կորիզի յուղ՝ Խոնավեցնում, տոնուսավորում, երիտասարդացնում է մաշկը, հանում է բորբոքումները, Պայքարում է կնճիռների, ցելյուլիտի, աչքերի շուրջ սև շրջանակների դեմ, սմրացնում և սնուցում է մազերն ու եղունգները։ Չի թողնում յուղային փայլ։ Համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին հատկապես՝ ծակոտիներով, չոր,տարիքով,զգայուն։
Մասուրի սերմի յուղ՝ Ունի փափկեցնող վերականգնող, երիտասարդացնող, սնուցող ազդեցություն, պայքարում է մանր կնճիռների, սպիերի, ստրիաների դեմ, կարգավորում է ճարպագեղջերի աշխատանքը,օգտագործում են նաև աչքերի շուրջ, յուղոտ մաշկի պարագայում խորհուրդ չի տրվում օգտագործել մաքուրվիճակում։
Ժոժոբայի յուղ՝ սնուցում, խոնավեցնում և վերականգնում է վնասված մաշկը, վերացնում է գրգռվածությունը, կարմրությունն ու բորբոքվածությունը։ Ունի երիտասարդացնող և ձգող հատկություններ, համարվում է հակացելյուլիտային լավագույն յուղերից մեկը։
Նուշի յուղ՝ ունիվերսալ է համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին, սակայն առավել արդյունավետ է չոր, ջրազրկված, զգայուն մաշկի համար։ Այն սնուցու, խոնավեցնում, հարթեցնում է մաշկը և պաշտպանում է ջրազրկումից։
Արգանի յուղ՝ խորը սնուցում և խնամում է մաշկը,մազերը,եղունգներն ու կուտիկուլան։Պայքարում է մանր կնճիռների, դրանց հետագա առաջացման դեմ։ Հարստացնում է մաշկը մի շարք բացառիկ վիտամիններով և միկրոէլեմենտներով, Թույլատրվում է օգտագործել նաև հղիության ժամանակ՝ ձգում և պաշտպանում է մաշկը ստրիաների առաջացումից։ Համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին։
Խունկի եթերայուը ՝ պայքարում է մանր կնճիռների, լայնացած ծակոտիների, ակնեի, ցանավորման դեմ, հրաշալի երիտասարդացնող և վերականգնող միջոց է, ունիվերսալ է և համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին։ Չոր մաշկի պարագայում խորը սնուցում և օգնում է վերականգնել մաշկի առողջ, թարմ տեսքը, յուղոտ մաշկի պարագայում կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, մաքրում և նեղացնում է ծակոտիները։ Հզոր հակաօքսիդանտ է։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մաքուր վիճակում ։
Վիտամին E-ն մաշկի խնամքի համար շատ կարևոր դեր ունի՝ այն պաշտպանում է մաշկը ջրազրկումից, խոնավեցնում է, կանխում է տարիքային պիգմենտացիայի առաջացումը, վերականգնում , հարթեցնում է մաշկը և պաշտպանում է արտաքին գործոններից՝ ցուրտ, քամի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
Կոսմետիկ սկրաբային բազան ստացված է կոմպոնենտներից որոնք արտադրվում են բուսական բաղադրիչների վերամշակման արդյունքում։ Թույլ է տալիս հեշտությամբ տարածել սկրաբը մաշկին և լավ սնուցում է այն։
Օգտագործման եղանակը՝ սկրաբային զանգվածը տարածել նախապես լվացված մաքուր մաշկին, մերսող շարժումներով տրորել 1-3 րոպե (ցանկությանն դեպքում կարող եք թողնել դեմքին 10-15 րոպե՝ այդպիսով բաղադրության մեջ առկա յուղերը ավելի խորը կսնուցեն մաշկը) լվանալ գոլ ջրով։ Հաջորդիվ ցանկալի է օգտագործել հիդրոլատ՝ կկարգավորվի մաշկի թթվայնությունը կամ յուղային կոկտեյլ ՝մաշկը լրացուցիչ սնուցելու և խոնավեցնոլու համար։
Տարողությունը՝ 75մլ․
Պահպանման պայմանները՝ +5 — +25 oC Արևի անմիջական ճառագայթներից հեռու, զով տեղում։ Տարան պահել փակ , հնարավորինս չոր վիճակով՝ ջրային մասի առկայությունը կարող է կրճատել պիտանելիության ժամկետը։
Հակացուցումներ՝ Անհատական անհանդուրժողականություն բաղադրիչների նկատմամբ, մաշկի խորը բորբոքումներ, բաց թարախային վերքեր, արևային այրվածքներ, չափազանց զգայուն մաշկ։
Պիտանելիության ժամկետը ՝ 12 ամիս
Տարան՝ PP — արտադրված է առաջնային հումքից, որը վնասակար չէ առողջությանը, նախատեսված է նաև սննդային փաթեթավորման համար։ Ի շնորհիվ հետագայում վերամշակման հնարավորության չի աղտոտում մոլորակը։
*RehaneCare-ի բոլոր պրոդուկտները պատրաստվում են բարձրորակ, անվտանգ, բնական հումքերից, օգտագործվող բոլոր գործիքները, տարաները մանրէազերծվում են։ Խնամքի միջոցները պատրաստվում են լաբորատոր պայմաններում և ունեն սերտիֆիկացում։
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն